• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք Աննա Հակոբյանը ժամանել է... 20:35
Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում... 20:15
Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:35
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 12:2129 Ապր, 2022

Բացահայտվել են Կապանում ամիսներ առաջ կատարված ավազակության դեպքերը. կան ձերբակալվածներ

Հ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական անհրաժեշտ այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են ամիսներ առաջ Կապան քաղաքում կատարված ավազակության դեպքերը:

Նախնական տեղեկություններով՝ 2021 թ. փետրվարի 27-ին առերևույթ հանցագործություն կատարած անձինք, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ապօրինի մուտք էին գործել Կապան համայնքի Չափնի բնակավայրի բնակչուհու տուն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապան համայնքի երկու բնակիչներ:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերջիններս 2022թ. ապրիլի 28-ին բերման են ենթարկվել, ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, ձերբակալվել՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում վերոհիշյալ անձանցից մեկը խոստովանել է իր կողմից կատարված երկու այլ հանցագործություններ ևս:

Պարզվել է, որ վերջինս 2021 թ. փետրվարի 19-ին, գողություն կատարելու դիտավորությամբ, դեմքը քողարկված վիճակում, ապօրինի մուտք է գործել Կապան քաղաքի մեկ այլ բնակչուհու տուն, սակայն տան միջանցքում հանդիպելով տանտիրոջը, իրենից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի, որից հետո շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ նույն օրը դիմակավորված ապօրինի մուտք է գործել նաև Կապան քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատուն և դանակի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելով տանտիրոջը, հափշտակել է զգալի չափերով գումար:

Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նշված դեպքերի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դիտումների քանակ24
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար 20:4926 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:4526 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք 20:3526 Հնս, 2022
  • Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում 20:2426 Հնս, 2022
  • Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան 20:1526 Հնս, 2022
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան 20:0326 Հնս, 2022
  • Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի առաջին Metaexpo-ն | Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 19:5726 Հնս, 2022
  • Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն 19:3726 Հնս, 2022
  • Երևանում անցկացվում է թենիսի` մինչև 14 տարեկան տղաների թիմային մրցաշարը 19:2226 Հնս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.06.2022 19:0226 Հնս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Էմմա Պալյանի տանը 18:2726 Հնս, 2022
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 18:1026 Հնս, 2022
  • Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:3526 Հնս, 2022
  • Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 16:3226 Հնս, 2022
  • ՄԻՊ-ն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ 13:2326 Հնս, 2022
  • ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 10:2826 Հնս, 2022
  • Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին 10:1126 Հնս, 2022
  • Երևանի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 00:0726 Հնս, 2022
  • Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա 23:3925 Հնս, 2022
  • Հունիսի 26-ի եղանակային կանխատեսումները 23:1525 Հնս, 2022
  • ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. վարչապետը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը 22:5225 Հնս, 2022
  • Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյակին նվիրված յուրահատուկ ցուցադրություն 22:3225 Հնս, 2022
  • Հրդեհ` Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում 22:1425 Հնս, 2022
  • Անգնահատելի է ՌԱԿ ներդրումը հայապահպանության գործում. ՀՀ վարչապետ 21:5125 Հնս, 2022
  • ԵՊՀ-ում բացվել է արհեստական բանականության լաբորատորիա 21:2425 Հնս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 25.06.2022 21:0025 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015