2022 թ. ապրիլի 24-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Թեհրանի Սբ Սարգիս մայր եկեղեցում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված Սուրբ պատարագին։ Այդ մասին ասված է Իրանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Պատարագից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին 1915 թ. Եղեռնի անմահ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Նույն օրը Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որտեղ, որպես հիմնական բանախոս, հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
Նշյալ միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը»,- նշված է գրառման մեջ։