• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում... 10:11
Օրակարգում «Փլուզվող աշխարհակարգն» է Օրակարգում «Փլուզվող աշխարհակարգն» է 19:43
Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:4622 Ապր, 2022

Օբյեկտիվ բացահայտման կարողանալու ենք հասնել. գլխավոր դատախազը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ Հայաստանը քրեական հետապնդում է սկսել: 44-օրյա պատերազմի ընթացքում նրանք կոպտորեն խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ հայտնեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Ազգային ժողովում դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:

ՔՆՆՎԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2150 ՔՐԳՈՐԾ

«Գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները ակնհայտորեն վկայում են, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած՝ Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ»:

Հավաքագրված վարձկանները անարգել տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից էլ՝ Ադրբեջան: Հենց այնտեղ էլ իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը և սպանելու ու խոշտանգելու հրահանգավորումը: Այս գործով ցմահ ազատազրկման է դատապարտվել երկու սիրիացի վարձկան: Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականի ընթացքում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2000-ից ավելի գործ, պարզվել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել:

Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Տարվա ընթացքում վարույթում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձինք արդեն իսկ այդ քրեական գործերով դատի են տրվել:

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է 443 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Մյուս առաջնահերթությունը, որի մասին խոսեց գլխավոր դատախազը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է:

«Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. նախորդ տարվանից մոտ 300-ով ավելի։ Այդ անձանցից մոտ 600-ը, հանդիսացել են պաշտոնատար անձինք։ Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի»:

2021-ի ավարտին՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ։ Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնասը։ Դավթյանն անդրադարձավ նաև դատախազության նոր գործառույթին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, նշեց՝ նախորդ տարի 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվել, ավարտվել է 14-ինը:

որոնցով բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն և 27 միլիարդ գումար: Այս պահի դրությամբ դատարան է ներկայացվել 6 հայց, որոնցով այս ամբողջ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը դրամական արժեքի վերածելու պարագայում կարող եմ ասել, որ հայցագինը կազմում է շուրջ 40 միլիարդ դրամ»:

Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև աղմկոտ քրեական գործերին. նշեց՝ մեծ սպասումներ ունի հատկապես Հոկտեմբերի 27-ի գործով, որը վերաբացվել է մոտ երկու տարի առաջ: Պետք է պարզվի հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց, կազմակերպիչների շրջանակը:

«մենք մեր հանրությանը հետաքրքրող բազում հարցեր, իսկ որ շատ ավելի կարևոր է քրեական գործի քննության առարկա հանդիսացող հանգամանքների օբյեկտիվ բացահայտման կարողանալու ենք հասնել»:

ԻՆՉՈՒ Է ՏԱՐԱԿՈՒՍԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ

Ինչպես է վաճառվել Նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը և ինչու է տարակուսել գլխավոր դատախազը: Այս հարցը եւս քննարկվեց:

«Ինչո՞ւ եմ ասել՝ տարակուսած եմ, որովհետև մենք ունեցել ենք օրենքով նախատեսված և պրակտիկ համագործակցություն նախաքննական մարմնի հետ։ Դա այն է, որ յուրաքանչյուր այն դեպքում, երբ գույքի հետ կապված նախաքննական մարմինը սահամանափակումեր է կիրառել, դրանք կիրառվել են համապատասխան դատավարական որոշումներով, որոնց մասին մենք տեղեկացել ենք»:

Կոնկրետ այս իրավիճակում դատախազությունը բողոք է պատրաստել և հանկարծ տեղեկացել, որ նախաքննական մարմինն արդեն իսկ այդ սահմանափակումը հանելու ուղղությամբ գործողություններ է կատարել, պարզաբանեց դատախազը: Այս դեպքից հետո ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

«Մենք այդ գույքը հիմա այդ քրեական գործով ճանաչել ենք իրեղեն ապացույց, կրկին միջոցներ ենք ձեռնարկել՝ սահմանափակումներ կիրառելու, որպեսզի գոնե նոր գործարքներ չիրականացվեն»:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. ԴԱՎԹՅԱՆ

Գլխավոր դատախազը հերքեց նաև պնդումները, թե ծանր վիրավորանքը քրեականացնող դրույթը կիրառվում է միայն պաշտոնատար անձանց պաշտպանելու նպատակով:

«Պետությունը պոզիտիվ պարտավորություն է ստանձնում պաշտպանելու հանրությանը ոչ թե կոնկրետ անձին, պաշտպանելու հանրությանը այս ատելության խոսքից: Էսօրվա մեր քրեական հետապնդումների նաև դատարան ուղարկված քրեական գործերի պրակտիկան բացարձակապես չի վկայում որ այս քրեական գործերով տուժողներ են կամ ծանր վիրավորանքի են արժանացել միայն պաշտոնատար անձինք, ունենք նաև ընդդիմադիր գործիչներ»:

Ամփոփելով 2021-ի աշխատանքը՝ Դավթյանը այն բնորոշեց ծանրաբեռնված: Նշեց՝ 2021թ. ընթացքում բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է ավելի քան 45 հազար քրեական գործ: 2020 թվականից 10 000-ով ավելի:

 

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ25
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ 10:1115 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 10:0615 Մար, 2026
  • Կապանի աստիճաններով իջնում ենք Կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:5215 Մար, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը փոխում է մարդկանց կյանքը 09:1715 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար 08:5815 Մար, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:5615 Մար, 2026
  • Eleveight AI-ը շուտով կսկսի գործունեությունը. սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է 01:0215 Մար, 2026
  • Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման 00:2415 Մար, 2026
  • Մեր նպատակն է, որ քաղաքացին ՀՀ-ում կյանքը վայելի. վարչապետ 00:0215 Մար, 2026
  • Ըմբիշ Ա․ Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Ս․ Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մ․ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 23:3614 Մար, 2026
  • Մարտի 15-ի եղանակային կանխատեսումները 23:1814 Մար, 2026
  • Հայաստանը հիբրիդային հարձակումների թիրախում է. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4014 Մար, 2026
  • «Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է»․ Նիկոլ Փաշինյան 22:2114 Մար, 2026
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ին 7 մլրդ 918 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:1314 Մար, 2026
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ կգործուղվի 21:4214 Մար, 2026
  • Նոր հետազոտություն՝ որոշ հիվանդությունների բուժման վերհսկողության համար 21:2514 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | 2018-ից պայքարում ենք մաֆիայի դեմ, հիմա որոշողը դուք եք. վարչապետը՝ ագարակցիներին 21:0014 Մար, 2026
  • Կոնտրաբասահարի հետկուլիսային կյանքի մասին՝ հենց կուլիսներում 20:5614 Մար, 2026
  • Ներկայացրել եմ ՊԵԿ տեսլականն ու առաքելությունը. Էդուարդ Հակոբյանը Տաշքենդում ԱՄՀ CCAM հարկային ծառայությունների ղեկավարների համաժողովին հանդես է եկել զեկույցներով 20:4314 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2026 20:3414 Մար, 2026
  • Իսրայելին աջակցելու պատճառով Ուկրաինան դարձել է օրինական թիրախ Իրանի համար. Ազիզի 20:2114 Մար, 2026
  • Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ. ԱԳՆ խոսնակ 20:0714 Մար, 2026
  • Թրամփը խոստացել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կբացվի 20:0314 Մար, 2026
  • Հայաստանի առաջին կին թորակալ վիրաբույժը՝ աշխատանքում և կյանքում 19:4414 Մար, 2026
  • Իրանը նախազգուշացրել է ԱՄԷ-ի բնակիչներին 19:2614 Մար, 2026
  • Ինչպես զարգացնել հայերենը սփյուռքում. գիտաժողով Կալիֆոռնիայում 19:0314 Մար, 2026
  • Աբու Դաբիում 45 մարդ է ձերբակալվել թիրախավորված վայրերը նկարելու և սոցցանցերում հրապարակելու համար 18:4414 Մար, 2026
  • Վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին Իրանում Հայաստանի դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ խոսնակ 18:2714 Մար, 2026
  • Իրանը hնդկական նավերին Հորմուզի նեղուցով անվտանգ անցում է տրամադրել. դեսպան 18:1214 Մար, 2026
  • Կուբան և Միացյալ Նահանգները լարվածության ֆոնին բանակցություններ են սկսել 17:5414 Մար, 2026
  • Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել 46 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ 17:3914 Մար, 2026
  • Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 17:2114 Մար, 2026
  • Վերջին մեկ շաբաթվա ընթացքում միջին օրն այստեղ աշխատել է 560 մարդ և ավելի քան 210 միավոր տեխնիկա. վարչապետը Քաջարան-Ագարակ հատվածում է 17:1014 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Վնասի փոխհատուցում և երաշխիքներ. Իրանը պատերազմը դադարեցնելու երկու պայման ունի 17:0014 Մար, 2026
  • Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է աճել 16:5314 Մար, 2026
  • Աջակցություն ՀՀ 4 մարզի գյուղացիական տնտեսություններին. SIGMA ծրագրի արդյունքները 16:2414 Մար, 2026
  • Թրամփը մերժել է Իրանից 450 կգ ուրան դուրս բերելու Պուտինի առաջարկը. Axios 16:0614 Մար, 2026
  • 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար 15:5414 Մար, 2026
  • Հաջիևը և ԵՄ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը 15:3814 Մար, 2026
  • Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է ավելի քան 10 բալիստիկ հրթիռ 15:3614 Մար, 2026
  • Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը 15:2914 Մար, 2026
  • Թխվածքի պատմությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:1714 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 15:1314 Մար, 2026
  • Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ իրազեկման հանդիպում՝ Գավառում 15:0714 Մար, 2026
  • Հայաստանի պետական կամերային նվագախմբի վանաձորյան համերգը 14:5914 Մար, 2026
  • Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի էներգետիկ ենթակառուցվածքին 14:4914 Մար, 2026
  • Քաղաքացիների ընդունելությունն Աժ-ում կկազմակերպվի նաև առցանց եղանակով 14:4514 Մար, 2026
  • Եռօրյա որոնողական աշխատանքներից հետո ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին 14:3214 Մար, 2026
  • Երիկամային անբավարարություն. հիվանդության փուլերն ու բուժումը 14:2714 Մար, 2026
  • Պետությունը կնորոգի «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը՝ ավելի քան 500 մլն դրամ տրամադրելով վերականգնման աշխատանքներին 14:1514 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով 14:0614 Մար, 2026
  • Ստամբուլի «Եսայան» միության «Հանդիպում» փառատոնը՝ նվիրված արևմտահայերենին 14:0514 Մար, 2026
  • Իսլամաբադի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարք են որսացել 13:5814 Մար, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԶԾ կառավարիչը մտքեր են փոխանակել ՄԱԿ80 բարեփոխումների գործընթացի վերաբերյալ 13:4214 Մար, 2026
  • Խամենեիի մասին տեղեկություն տրամադրելու համար ԱՄՆ պետքարտուղարությունը 10 միլիոն դոլարի պարգևավճար է խոստացել 13:2414 Մար, 2026
  • Շինուհայրում բարևեցինք մարդկանց. Նիկոլ Փաշինյան 13:1614 Մար, 2026
  • Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է. վարչապետ 13:0814 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Սիսիանում հինգ տուն մտանք, հինգն էլ մեր սոցիալական ծրագրերի շահառու է. վարչապետ 13:0014 Մար, 2026
  • Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին. Թրամփ 12:4414 Մար, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը 12:2714 Մար, 2026
  • Երիտասարդների ձայնը միջազգային հարթակում․ ՄԻՊ-ի երիտասարդ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդում 12:0914 Մար, 2026
  • Հայոց գրերը այսուհետ կլինեն Եվրոպական խորհրդարանի հարակից տարածքում 11:4814 Մար, 2026
  • Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին 11:2614 Մար, 2026
  • Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան 11:1514 Մար, 2026
  • «Չգրված թուղթ». մի բացառիկ նմուշի ցուցադրություն 10:2214 Մար, 2026
  • Հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ առևտրաժամանցային կենտրոններից մեկում 10:1914 Մար, 2026
  • Սևանի, Մարտունիի, Դիլիջանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1414 Մար, 2026
  • Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը. Պապիկյան 10:1114 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանը գնումներ է կատարել Աղավնաձորի շուկայից 09:4914 Մար, 2026
  • Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:2114 Մար, 2026
  • Երկու որոշում պիտի կայացնենք. Նիկոլ Փաշինյան 08:3714 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2114 Մար, 2026
  • Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը որակել է որպես ԱՄՆ սադրանք 01:0814 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 00:4014 Մար, 2026
  • Կուբան առաջին անգամ հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու մասին 00:3114 Մար, 2026
  • 13 մլրդ-ի փաթեթը հաստատած է, ճգնաժամը՝ հաղթահարած. ովքեր քվորում ապահովեցին Վանաձորի ավագանու նիստում 00:0314 Մար, 2026
  • Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին 23:4813 Մար, 2026
  • Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն 23:3213 Մար, 2026
  • Մարտի 14-ի եղանակային կանխատեսումները 23:1413 Մար, 2026
  • Նարեկ Կարապետյանի սխալ մաթեմատիկան 23:0013 Մար, 2026
  • Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար․ Էրդողան 22:5613 Մար, 2026
  • Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է Իսլամաբադում ռազմական օբյեկտին հարվածելու մասին 22:4913 Մար, 2026
  • Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքում երրորդ իրանական բալիստիկ հրթիռի խոցման մասին 22:4213 Մար, 2026
  • Առաջիկայում ծանր հարվածներ ենք հասցնելու Իրանին. Թրամփ 22:3013 Մար, 2026
  • Լեհ-հայկական խորհրդարանական խումբն աջակցում է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը և խաղաղության գործընթացին 22:1713 Մար, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0713 Մար, 2026
  • Վթար Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում․ կան տուժածներ 21:5513 Մար, 2026
  • Հայաստանի նախագահությամբ ավարտվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանը 21:4313 Մար, 2026
  • ՀՀ իշխանությունները այս դժվարին օրերին Իրանի կողքին են. դեսպան 21:3013 Մար, 2026
  • «Ձեռքդ Տուր» մեծահասակներին 21:1813 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Հնարավոր չէ, ֆանտաստիկայի ժանրից է. տնտեսագետը՝ Նարեկ Կարապետյանի հաշվարկի մասին 21:0013 Մար, 2026
  • Մարտ 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5913 Մար, 2026
  • «Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս. վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:5813 Մար, 2026
  • Ջրօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղիղ և կոնկրետ գործիք է հողերի խոշորացումը. Փաշինյան 20:5013 Մար, 2026
  • Լիբանանը հայտնվել է աննախադեպ հումանիտար աղետի մեջ. Նավաֆ Սալամ 20:4513 Մար, 2026
  • Նաիրա Թումանյան. Իմ գարնան լույսը 20:3513 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ չի ծրագրում վերահսկողության տակ վերցնել իրանական ուրանը 20:2913 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 13 մարտ. 2026 20:2413 Մար, 2026
  • Գուտերեշը կոչ է արել 325 միլիոն դոլարի օգնություն տրամադրել հումանիտար աղետի մեջ հայտնված Լիբանանին 20:1913 Մար, 2026
  • Սևանի ջրի որակի 2026-ի առաջին հետազոտությունը 20:1413 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015