• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին Որքան շուտ Հայաստանը հստակեցնի... 21:11
Բաց հարթակ. Հայաստանի կառավարությունը պետք է ազգայնացնի երկաթուղին. Գրիգորյան Բաց հարթակ. Հայաստանի կառավարությունը... 20:47
ՇՀԿ գագաթնաժողով․ Փաշինյան-Ալիև հանդիպում, Պուտինի հետ սպասվող բանակցություն ՇՀԿ գագաթնաժողով․ Փաշինյան-Ալիև հանդիպում,... 19:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:4820 Ապր, 2022

Փաշինյանը և Միշուստինը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Ողջունելով ՀՀ վարչապետին, Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ողջունում ենք Ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։ Երեկ կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դուք ձեռք եք բերել լայնածավալ պայմանավորվածություններ երկուստեք համագործակցության ամրապնդման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով, որոնք կան մեր երկու երկրների օրակարգերում։ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները բարձր մակարդակում կայացած որոշումների իրականացման համար»:

ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին գործընկերների և ներդրող երկրների շարքում: «Ուրախացնում է այն փաստը, որ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ 600 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 42 տոկոսով՝ կազմելով 430 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։ Մենք հետաքրքրված են երկկողմ համագործակցության զարգացման, նոր նախագծերի իրագործման հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը և թվային տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները»,- ասել է Միշուստինը՝ հավելելով, որ նմանատիպ նախաձեռնություններով զբաղվում է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը։

ՌԴ վարչապետն առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ Միշուստինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների առավել ակտիվ օգտագործումը, արդյունաբերական կոոպերացիաների օգտագործումը, առևտրի նոր հնարավորությունների ստեղծումը:

«Մենք նաև առանձնահատուկ ուշադրություն ենք ցուցաբերում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև պայմանավորվածությունների կատարմանը` տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ: Վստահ եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի հետագա զարգացմանը, կայունությանն ու խաղաղությանը` ի շահ Հարավային Կովկասի երկրների: Ռուսաստանը շարունակում է Հայաստանին ցուցաբերել հումանիտար օգնություն, այժմ Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի միջոցով ստեղծվում են պայմաններ` փախստականների` իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու, օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասել է Միխայիլ Միշուստինը:

Իր խոսքում ՌԴ վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության ոլորտում սերտ փոխգործակցության շարունակականության ապահովումը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ռուսաստանի Դաշնություն և պետք է ասեմ, Դուք ճիշտ նկատեցիք, որ այն անցնում է շատ հաջող: Երեկ մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ քննարկեցինք մեր միջպետական հարաբերությունների ողջ ծավալը, անցկացրեցինք շատ արդյունավետ բանակցություններ, ձեռք բերեցինք կարևոր պայմանավորվածություններ: Ռուսաստանը համարվում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը և մեր առևտրաշրջանառությունն ու առևտրատնտեսական կապերը շարունակական աճում են: Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Էներգետիկայի ոլորտում ունենք համագործակցության հարուստ փորձ և ռազմավարական ծրագրեր, որպեսզի զարգացնենք այդ բնագավառը: Իհարկե, տրանսպորտի և այլ ոլորտներում մենք ունենք կոնկրետ ծրագրեր և երեկ Վլադիմիր Վլադիմիրիի հետ պայմանավորվեցինք, որ միջկառավարական հանձնաժողովը պետք է դառնա հիմնական հարթակը` տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր նախարարությունները բավականին լավ համագործակցում են, միջկառավարական հանձնաժողովը նույնպես ակտիվ գործում է, վերջերս Երևանում տեղի ունեցավ նիստ: Կարծում եմ, որ ընթացիկ իրավիճակում հայտնվում են ընդհանուր մարտահրավերներ, նաև հնարավորություններ, որոնք պետք է գրանցել, փորձել օգտագործել: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն` քննարկելու որոշ կոնկրետ թեմաներ և հնարավոր է հաջողվի հանգել կոնկրետ լուծումների»:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ՀԱՊԿ 30-ամյակը, Հայաստանի ու ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: «Այս հոբելյանական տարում ունենք միջոցառումների հարուստ ծրագիր, ինչն առաջին հերթին լավ հնարավորություն է նշելու հոբելյանները, ինչպես նաև վերլուծելու անցած ճանապարհը, հասկանալու, արդյոք հասցրել ենք հասնել այն նպատակներին, որոնք նախանշված են եղել, ինչպես նաև տեսնելու, թե որտեղ չենք հասցրել, մեր համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ»,- նշել է վարչապետը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գերատեսչությունների միջոցով սերտորեն աշխատել` դրանք կյանքի կոչելու և հայ-ռուսական տնտեսական կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նիժնի Նովգորոդ:

 

Դիտումների քանակ165
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ. մտքեր են փոխանակվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ 16:0920 Ապր, 2022 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ. մտքեր են փոխանակվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ Քաղաքականություն
  • Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության շուրջ. Նիկոլ Փաշինյանը այցելել է ՌԴ Պետդումա 14:2120 Ապր, 2022 Մտքեր են փոխանակվել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության շուրջ. Նիկոլ Փաշինյանը այցելել է ՌԴ Պետդումա Քաղաքականություն
  • «Խնդիրներ շատ են մնացել». Պուտին-Փաշինյան հանդիպում 22:5319 Ապր, 2022 «Խնդիրներ շատ են մնացել». Պուտին-Փաշինյան հանդիպում Քաղաքականություն
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը 21:3919 Ապր, 2022 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Քաղաքականություն
  • Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում. Փաշինյան 19:5919 Ապր, 2022 Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում. Փաշինյան Հասարակություն
  • Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը. ուշադրության կենտրոնում անվտանգային հարցերն են 18:2119 Ապր, 2022 Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը. ուշադրության կենտրոնում անվտանգային հարցերն են Քաղաքականություն
  • Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ 12:4919 Ապր, 2022 Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Գանձաքար բնակավայրում գազ չի լինի 00:4302 Սեպ, 2026
  • Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 00:1102 Սեպ, 2026
  • Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա 23:5601 Սեպ, 2026
  • Մոսկվան համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին. Պուտին 23:4601 Սեպ, 2026
  • Դա կոչվում է սադրանք. փորձագետները Զախարովայի հայտարարությունների մասին 23:1601 Սեպ, 2026
  • Երբ այլընտրանքը ստեղծվի, ընտրություն կկատարենք՝ հանրաքվեով կամ առանց հանրաքվեի․ Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին 23:0001 Սեպ, 2026
  • Հնարավոր չէ անկախություն և ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում. ՀՀ վարչապետ 22:5701 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում․ Թրամփ 22:4001 Սեպ, 2026
  • Որքան ահագնանում են Կրեմլի սպառնալիքները, այնքան Հայաստանն ավելի է մերձենում ԵՄ-ին. փորձագետներ 22:2401 Սեպ, 2026
  • Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի 22:0901 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ 22:0001 Սեպ, 2026
  • Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում 21:5701 Սեպ, 2026
  • ԵՄ-ի հետ կապված գործընթացը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեմ չէ, Հայաստանը դեռ ընտրության պահը չի հասունացրել. Փաշինյան 21:3801 Սեպ, 2026
  • Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին 21:1101 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը մեկնարկել է 21:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՌԴ-ն փորձում է լարել իրավիճակը. փորձագետները՝ Զախարովայի հայտարարությունների մասին 21:0001 Սեպ, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 105 մլն դրամ հարկ և տուրք է վճարել 20:5901 Սեպ, 2026
  • Փողերի լվացում, կաշառք. Գագիկ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել չորս դրվագով 20:5501 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը եղել է ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակում 20:5101 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 1-ը՝ Ուշիում. նոր ուսումնական տարին մեկնարկել է հիմնանորոգված դպրոցում 20:4701 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4201 Սեպ, 2026
  • COP17-ի երևանյան մեկնարկին մնաց 48 օր 20:3701 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.09.2026 20:3101 Սեպ, 2026
  • Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար 20:2401 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 1. 2026 20:1601 Սեպ, 2026
  • Պատերազմը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան 20:0701 Սեպ, 2026
  • Իմ խնդիրն է այնպես անել, որ Իրանը ցանկանա գործարք կնքել. Բեսենթ 19:5801 Սեպ, 2026
  • Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման հնարավորությունները քաղաքաշինության բնագավառում 19:5101 Սեպ, 2026
  • ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները համատեղ այց են կատարել Սյունիք՝ TRIPP ծրագրի շրջանակում 19:4401 Սեպ, 2026
  • Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է 19:4101 Սեպ, 2026
  • Կիևը դեռևս պատրաստ չէ լսել միջնորդներին. Պեսկով 19:3601 Սեպ, 2026
  • Երկամսյա հետազոտություն և նոր բացահայտումներ 19:2801 Սեպ, 2026
  • Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, անհետ կորածներինը՝ 3900-ը 19:1901 Սեպ, 2026
  • 3000 մետր բարձրության վրա լայն թափով ընթանում են ամրացված շրջանի կառուցման աշխատանքները․ շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը դիրքեր 19:0901 Սեպ, 2026
  • Թուրքիան արտաքին քաղաքականության և տնտեսության մեջ Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից է. Պուտին 19:0201 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ-ն «անչափ բծախնդիր» է. «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը՝ ՀՀ-ի հետ պայմանագրի մասին 19:0001 Սեպ, 2026
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրեր 18:5401 Սեպ, 2026
  • Եվրամիության 11 երկիր Կալասին կոչ է արել վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքը 18:4801 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցեր 18:3901 Սեպ, 2026
  • Վարժական հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավելու ենք․ Սուրեն Պապիկյան 18:2901 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանի ամերիկացի կամավորը 18:2101 Սեպ, 2026
  • Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումը 18:1201 Սեպ, 2026
  • Մանկան տնից՝ դպրոց. երեք առաջին դասարանցիներին ուղեկցել է նախարար Թորոսյանը 18:0301 Սեպ, 2026
  • Ռուսաստանը համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին, հիանում ձեր ցուցաբերած քաջությամբ. Պուտինը՝ Փեզեշքիանին 17:5401 Սեպ, 2026
  • ՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն և իրազեկման աշխատանքներ է իրականացրել Կոտայքի մարզի մի շարք կրթական հաստատություններում 17:4401 Սեպ, 2026
  • 37 տարվա պարային ուղի 17:3501 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը 17:2601 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից երկրների գործընկերերի հետ 17:2201 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը և Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավարը բարձր են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը 17:1801 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ 17:1101 Սեպ, 2026
  • Պուտինը կարևորել է, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը 17:0101 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները. վարչապետի ելույթը Բիշքեկում 17:0001 Սեպ, 2026
  • Գիտելիք ստացիր և օգտագործիր այն ի նպաստ այլոց․ Գլխավոր դատախազը մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցի միջոցառմանը 16:5601 Սեպ, 2026
  • ԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն 16:4501 Սեպ, 2026
  • Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանը միշտ հավատարիմ է եղել միջազգային իրավունքի սկզբունքներին. Փեզեշքիան 16:4401 Սեպ, 2026
  • Այսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով 16:3901 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է 16:2901 Սեպ, 2026
  • Թուրքիան վճռորոշ դիրք է զբաղեցնում էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացման գործում. Էրդողան 16:2101 Սեպ, 2026
  • 25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում. Պապիկյան 16:1401 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP-ի իրագործմամբ. Փաշինյանը՝ Բիշքեկում 16:1101 Սեպ, 2026
  • Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. Բելոզյորով 16:0101 Սեպ, 2026
  • Այսօր ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան 15:5301 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. Ալիև 15:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը 15:4001 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները 15:3601 Սեպ, 2026
  • Դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են 15:3301 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին` նոր ակնկալիքներով. Արաքսիա Սվաջյանն այցելել է դպրոցներ 15:2401 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆ 15:1201 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | TRIPP-ի շուրջ նոր քննարկում․ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ սենատորի պատվիրակությանը 15:0001 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում 14:3201 Սեպ, 2026
  • Դատախազի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում 14:1701 Սեպ, 2026
  • Նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 13:5901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ 13:4601 Սեպ, 2026
  • Տեսական ֆիզիկայի միջազգային գիտաժողով՝ Երևանում 13:3401 Սեպ, 2026
  • Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է 13:0701 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը կարևորել են քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը 13:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Տարածաշրջանի համար կենսական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Էրդողան 13:0001 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:5301 Սեպ, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ 12:3901 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով 12:2901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ 12:2301 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12:1601 Սեպ, 2026
  • Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների 12:0301 Սեպ, 2026
  • Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան 11:5701 Սեպ, 2026
  • Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները 11:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին 11:4301 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն 11:4001 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում 11:2701 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ 11:1301 Սեպ, 2026
  • Ուժեղ և արդյունավետ պետության հիմքում կրթված, մտածող և պատասխանատու քաղաքացին է․ ՊԵԿ նախագահի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 11:1101 Սեպ, 2026
  • Հայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը 11:0401 Սեպ, 2026
  • Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 10:5701 Սեպ, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ 10:3501 Սեպ, 2026
  • Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ 10:2101 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | 770 ավիաընկերություն օգտվել է ՀՀ օդային տարածքից. թռիչք-վայրէջքների աճը 7.5 տոկոս է 10:0001 Սեպ, 2026
  • «ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում 09:5801 Սեպ, 2026
  • Ռազմական ակադեմիայի նոր կուրսանտները երդվել են 09:4801 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը 09:4001 Սեպ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 484 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3001 Սեպ, 2026
  • Հանդիպում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ․ Նիկոլ Փաշինյան 09:2401 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015