Ապրիլի 15-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանը և խորհրդական Վարազդատ Պահլավունին հանդիպել են Գլենդեյլի նորանշանակ քաղաքապետ Արդի Քասախյանի հետ։
Դեսպանորդ Նելլի Սարոյանը շնորհավորելով Արդի Քասախյանին Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք։
Քննարկվել են Գլենդեյլ քաղաքի և Հայաստանում քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման և նոր ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր։