ԱԺ-ն առաջիկայում կքննարկի մի նախագիծ, որով պետական մարմինները կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումն իրենց հարկի տակ, եթե նա խախտի կարգապահական կանոնները: Լրագրողական կազմակերպությունները թեև ընդունում են, որ լրագրողները երբեմն չեն պահպանում մասնագիտական էթիկան, այդպիսով վնասում նաև գործընկերներին, բայց, միևնույն է, փոփոխությունից դժգոհ են: Համարում են, որ հավատարմագրումը լրագրողի աշխատանքը հեշտացնելու համար է, ոչ թե խոչընդոտներ ստեղծելու:
Նախագծի համահեղինակ, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանն էլ համոզված է՝ դա ոչ թե սահմանափակում է, այլ՝ պետական մարմինների ներքին աշխատակարգին վերաբերող փոփոխություն:
Հեղինակ՝ Անի Օհանյան