• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք Երկրաշարժ Բավրա գյուղից 13... 08:22
Հանրային քննարկում. Դատաիրավական համակարգի բարեփոխումները Հանրային քննարկում. Դատաիրավական համակարգի բարեփոխումները 21:48
Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք Աննա Հակոբյանը ժամանել է... 20:35
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:1508 Ապր, 2022

ՀՀ - Չինաստան 30-ամյա դիվանագիտական հարաբերության արդյունքները. գիտաժողով

Հայաստան-Չինաստան երկկողմ ապրանքաշրջանառությունը 2021-ին աճել է 30 տոկոսով, կազմել շուրջ 1.4 միլիարդ դոլար: Հարավկովկասյան երկրներից Հայաստանը Չինաստանի առաջին գործընկերն է. սա մեր երկրում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի արձանագրումն է: Նշվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:

Ֆան Յոնգ (Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան) - Վերջին 30 տարում Չինաստանի և Հայաստանի միջև շատ սերտ, բարեկամական և արդյունավետ համագործակցություն է ծավալվել: Հայկական բարձրորակ կոնյակի և գինու պահանջարկն ու հեղինակությունը չինական շուկայում շարունակում է աճել: Այս պահին չինական խոշոր ներդրումներ են կատարվում Հայաստանի ենթակառուցվածքներում, հատկապես` արևային էներգիայի ոլորտում: Չինաստանը հատկապես հետաքրքրված է Հայաստանի հանքարդյունաբերությամբ, և մեր երկիրը հիմնականում արտահանում է հանքանյութ:

Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, խոսելով կրթության ոլորտում գործակցության մասին, մատնանշում է ուսանողների փոխանակման ծրագրերը, Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտի և հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը:

Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Հայաստանի քաղաքացիները Չինաստանի լավագույն համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելով` նրանք նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հայաստանը և Չինաստանը համագործակցություն են սկսել նաև գրականության թարգմանության և հրատարակման ոլորտում. այն կնպաստի երկու երկրի մշակույթի ճանաչմանը նաև գրականության ոլորտում:

«Հայաստան և Չինաստան. վերաիմաստավորելով դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» գիտաժողովի ելույթում Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն ընդգծում է՝ հայ-չինական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են տարբեր ոլորտներում:

Արմեն Դարբինյան (1998-1999 թթ. ՀՀ վարչապետ) - Չինական մշակույթից պետք է ընդունենք տարբերությունները հարգելու ունակությունը: Հենց այդ հարգանքի բացակայությունն է աշխարհում կոնֆլիկտների գլխավոր պատճառը: Հայաստանը ցանկանում է վերագտնել առևտրային միջնորդի իր դերը Արևելքի և Արևմուտքի միջև: Կարծում եմ՝ հեռանկարում մենք պետք է ակտիվացնենք ներդրումները տարածաշրջանում՝ աջակցելով Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, խթանելով ճանապարհների, երկաթուղիների կառուցումը:

Դեսպան Ֆան Յոնգը վերահաստատում է՝ հայ-չինական 30-ամյա դիվանագիտական հարաբերությունը բարեկամության արդյունք է, որն էլ առաջիկայում ամրապնդվելու է գործակցության նոր բազմազան ծրագրերով:

Հեղինակ`Հովհաննես Վարդանյան
Դիտումների քանակ35
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 10:00 | 27.06.2022 10:0027 Հնս, 2022
  • Կառավարությունը ճանապարհների նորոգման համար բյուջեից հատկացրել է ավելի քան 47 միլիարդ դրամ 09:3727 Հնս, 2022
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում 09:1927 Հնս, 2022
  • Արմավիր համայնքի երեք գյուղերում մոդուլային մանկապարտեզներ կկառուցվեն 09:0027 Հնս, 2022
  • ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած 08:3427 Հնս, 2022
  • Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք 08:2227 Հնս, 2022
  • Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 22:0826 Հնս, 2022
  • Քրեական գործեր՝ ՀՀ-ից գողացված արվեստի գործերի վերադարձման համար. ժամանակին 164 նմուշ է անհետացել 21:3926 Հնս, 2022
  • Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի քննարկման ժամկետների շուրջ 21:2226 Հնս, 2022
  • Մարզադպրոցների և դահլիճների կառուցման լայնամասշտաբ ծրագիր ՀՀ-ում. այս տարի հատկացվել է 6 մլրդ դրամ 21:1726 Հնս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.06.2022 21:0026 Հնս, 2022
  • Ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար 20:4926 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:4526 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք 20:3526 Հնս, 2022
  • Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում 20:2426 Հնս, 2022
  • Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան 20:1526 Հնս, 2022
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան 20:0326 Հնս, 2022
  • Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի առաջին Metaexpo-ն | Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 19:5726 Հնս, 2022
  • Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն 19:3726 Հնս, 2022
  • Երևանում անցկացվում է թենիսի` մինչև 14 տարեկան տղաների թիմային մրցաշարը 19:2226 Հնս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.06.2022 19:0226 Հնս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Էմմա Պալյանի տանը 18:2726 Հնս, 2022
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 18:1026 Հնս, 2022
  • Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:3526 Հնս, 2022
  • Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 16:3226 Հնս, 2022
  • ՄԻՊ-ն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ 13:2326 Հնս, 2022
  • ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 10:2826 Հնս, 2022
  • Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին 10:1126 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015