Աժ գլխադասային հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել օրենքի մի նախագծի, որով Զինծառայողների հիմնադրամից հատուցում ստացողները չեն կարող զուգահեռ հավակնել նաև աշխատանքային կամ զինվորական թոշակի: Նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հավաստիացրել է՝ դրույթը չի տարածվում կենսաթոշակի կուտակային բաղադրիչի և ծերության նպաստի վրա:
Հեղինակ` Անի Օհանյան