«Հայաստան» համահայկական հիմնադրամը նշում է հիմնադրման 30-ամյա հոբելյանը: Ներկայումս հիմնադրամն իրականացնում է լայնամասշտաբ այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ լուծվում են սահմանային համայնքների տարաբնույթ խնդիրները:
Հիմնադրամից հայտնում են՝ սահմանամերձ բնակավայրերի ջրամատակարարման շնորհիվ ոռոգվում են հողատարածքներ, արևային վահանակների ու ջրատաքացուցիչների շնորհիվ համայնքի բնակիչները տնտեսում են էլեկտրաէներգիան, ինչն էլ իր հերթին խթանում է գյուղական համայնքների զարգացումը:
Հիմնադրամն առաջնահերթ լուծում է նաև անօթևանների, մասնավորապես՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում իրենց տները կորցրած արցախցիների, ինչպես նաև 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով Գյումրի քաղաքի տնակային ավաններում բնակվողների կացարանով ապահովելու խնդիրները՝ կանխելով ժողովրդագրությանը սպառնացող մարտահրավերները: Հիմնադրամը հոգեբանական և բժշկական լուրջ աջակցություն է տրամադրում պատերազմում վիրավորված զինվորներին, ապահովելով նրանց վերին և ստորին վերջույթների պրոթեզավորումը, ինչպես նաև ինտեգրումը հասարակություն, որն էլ տղաներին օգնում է վերականգնվել ու հաստատակամ առաջ շարժվել:
Իրականացնելով մի շարք կարևոր սոցիալական ծրագրեր, մասնավորապես, պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին, նաև վիրավոր զինվորներին օգնում է ձեռք բերել նոր մասնագիտացումներ նորարարական ոլորտներում և ընդունվել աշխատանքի:
«Հայաստան» հիմնադրամն առաջիններից էր, որն օրհասական պահին ձեռք մեկնեց նաև Սփյուռքին՝ օգնելով Լիբանանի հայ համայնքին՝ հաղթահարել քովիդյան ու Բեյրութի պայթյունի ճգնաժամային օրերը: Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ճգնաժամային օրերին հիմնադրամն առաջին օրվանից ինքնակազմակերպվում ու գործի է դնում իր և համայն հայության ողջ ներուժը՝ ծանր օրերը հաղթահարելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: