Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի շրջանակներում քննարկված ամենակարևոր կետերը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է քաղաքացիների ուշադրությանը.
2022 թվականի հունվարից սկսած ցանկացած ապօրինի շինություն ենթակա չէ օրինականացման:
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Բեգոյանը, որին հանձնարարվել է պատրաստել համապատասխան արձանագրություններ՝ դրանց համալիր լուծումներ տալու նպատակով:
Երևանյան փողոցներից կապամոնտաժվեն ոչ պիտանի գովազդային վահանակները: Գործընթացը կմեկնարկի ապրիլի 1-ից:
Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում սուբսիդիոն պայմանագրերի համաձայն մեկնարկել են չլուսավորվող փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ևս երեք դահլիճ կհիմնանորոգվի: Մարզադահլիճների հիմնանորոգման նախագծման մրցույթը կհայտարարվի արդեն այս տարի: