• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաքուն պատրաստ է աջակցել խաղաղության ջանքերին. Բայրամովը՝ Արաղչիին. «Հարևաններ» Բաքուն պատրաստ է աջակցել... 20:25
Օրը՝ 60 վայրկյանում | 09.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.04.2026 20:34
Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:0212 Մար, 2022

Ադրբեջանի կողմից մարտին ահագնացած սադրանքների քրոնիկոնը

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը պարբերաբար դիմում է սադրիչ տարբեր գործողությունների, կատարում արցախահայության իրավունքները ոտնահարող, կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցավոր արարքներ:

Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների սահմանային համայնքների բնակիչներին արգելվել են գյուղատնտեսական աշխատանքներն այն վայրերում, որոնք գտնվում են դրանց հարակից ադրբեջանական մարտական դիրքերի կամ հենակետերի դիտարկման տիրույթում:

Հետզհետե նվազեցվել, իսկ վերջին օրերին գրեթե ամբողջությամբ վերացվել են ձևավորված և գործնականում լայնորեն կիրառված փոխգործակցության բոլոր հնարավորությունները, ռուս խաղաղապահներին չեն տրամադրում գյուղատնտեսական աշխատանքների կատարող քաղաքացիական անձանց անվտանգության երաշխիքներ, աշխատանքների կատարման ընթացքում հրաձգային զինատեսակներից արձակվում են կրակոցներ օդ, աշխատողների և գյուղատնտեսական տեխնիկայի, այգիների ու վարելահողերի ուղղությամբ:

Այդ սպառնալիքների հետևանքով Արցախի շուրջ 37,000 հեկտար վարելահողից ու այգուց շուրջ 5,000 հեկտարը դարձել են անմշակ՝ մեծ վնասներ հասցնելով հարյուրավոր ընտանիքների ու խորացնելով նրանց սոցիալ-տնտեսական զրկանքները:

Ադրբեջանական կողմի քարոզչական, ռազմական, հոգեբանական ու տնտեսական բնույթի սպառնալիքներն ու ահաբեկչական դրսևորումները մշտապես ուղեկցել են արցախահայությանը, տեղ գտել ադրբեջանական կողմի համակարգված գործողություններում՝ 2020թ. նոյեմբեր ամսից սկսած:

Իրադրությունը սկսել է վերստին սրվել ընթացիկ տարվա մարտ ամսից: Այսպես.

Շփման գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից տարբեր համայնքների ուղղությամբ թիրախավորված և ազատ կրակոցներ արձակելու, գիշերային ժամերին լուսարձակներով համայնքի բնակիչների տները լուսավորելու, գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը խոչընդոտելու, հեռախոսակապը խլացնելու սովորական դարձած ամենօրյա դեպքերին վերջին օրերին գումարվել է քարոզչական բնույթի ահաբեկչությունը:

Ասկերանի շրջանի՝ ներկայումս սահմանային համարվող Խրամորթ համայնքում շարժական բարձրախոսներով պարբերաբար, հայտարարվում են գյուղի բնակիչներին ուղղված տեքստեր՝ «գյուղը լքելու, ադրբեջանական օրենքներին ենթարկվելու, պահանջը չկատարելու դեպքում ուժ կիրառելու» բովանդակությամբ, ինչպես նաև իսլամական կրոնական բնույթի երգեր:

Կոչերն ազանով ուղեկցելը Արցախի խնդրին կրոնական բաղադրիչ կցելու թաքնված ուղերձ է պարունակում։

Տարիներ շարունակ Իլհամ Ալիևը ակտիվորեն բորբոքել է հակահայկական տրամադրությունները ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլ նաև թյուրքալեզու և մուսուլմանական երկրների հասարակություններում՝ քննադատելով նրանց Հայաստանի վրա ճնշման բացակայության համար։

ԻՆՉ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՀԱԳՆԱՑՈՂ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Սոցիալական հետազոտությունների կենտրոնի մամուլի ծառայության ղեկավար Ազիզ Ալիբայլին օրերս հայտարարեց, որ Խրամորթ գյուղի բնակիչներին բարձրախոսներով դիմելը և ազան կանչելըլուրջ նախազգուշացում էր։

Ըստ նրա՝ նույնիսկ ներկայիս միջազգային հանգամանքներում կարող են լինել, «հակաահաբեկչական գործողություններ Ղարաբաղում»: Մեկ այլ քաղաքական մեկնաբան Զուրիա Գարաևան առաջարկել է, որ ներկայիս գործընթացները բարենպաստ միջավայր են ստեղծում Ադրբեջանի համար «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու համար:

Մարտի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է Հայաստանից Արցախ մատակարարվող գազի խողովակը, մինչդեռ ադրբեջանական կողմը չի թույլատրում վթարավերականգնողական աշխատանքների կատարումը, որի պատճառով Արցախի ողջ տարածքը զրկված է բնական գազից: Հանրապետությունում ներկայումս բնակվող շուրջ 120,000 քաղաքացիներից շուրջ 100,000-ի տները գազաֆիկացված են, ինչը նշանակում է, որ նրանք զրկված են գազով ջեռուցման ու տաք ջրի հնարավորություններից:

Իրավիճակը սկսեց սրվել վերջերս՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը զուգահեռ, որը, ադրբեջանական կողմի հաշվարկներով, հենց այն պահն էր, Արցախի խաղաղ բնակչության դեմ ուժային գործողոթյուններ ձեռնարկելու։ Եթե նախկինում ադրբեջանական զինուժը հիմնականում կրակում էր փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ապա մարտի 7-ից սկսեցին կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանի Հրամորտ համայնքի վարչական շրջանի ուղղությամբ արձակել է 60 մմ ականանետ։

Նմանատիպ գործողությունները շարունակվում են մարտի 11-ի դրությամբ։ Մարտի 9-ին ադրբեջանական զինուժը 60 մմ ականանետից կրակել է Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի վարչական շրջանի ուղղությամբ, զոհերից խուսափելու համար գյուղատնտեսական աշխատանքները անմիջապես դադարեցվել են։ Նույնը տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքների ուղղությամբ։

Նույն օրը երեկոյան ադրբեջանական կողմը գնդակոծվել և վնասել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը: Մարտի 10-ին գնդակոծությունից վիրավորվել է նույն համայնքի բնակիչ Սուրեն Բաղրյանը։ Մարտի 11-ին Խնապատ գյուղի գնդակոծության հետևանքով դպրոցականները տարհանվել են։ Նույն օրը երկու արկ է պայթել Խրամորթ և Խանապատ համայնքների վարչական շրջաններում։

2022 թվականի մարտի 7-ից ադրբեջանական կողմը Արցախի տարբեր շրջաններում կիրառել է 60 մմ ականանետ՝ Արցախի ուղղությամբ արձակելով ընդհանուր առմամբ 43 արկ։ Նման գործողությունները, զուգորդված Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հռետորաբանության հետ, կոչված են ոչ միայն խուճապ առաջացնել Արցախի բնակիչների շրջանում, այլև ազդարարում են Արցախի բնակչության նկատմամբ նրանց իրական մտադրությունների մասին:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ՝ ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍ

Հայկական բնակչության դեմ հիբրիդային պատերազմը շարունակվում է տեղեկատվական սադրանքների տեսքով ևս. Մարտի 9-ին ադրբեջանական տելեգրամ-ալիքներով տեղեկություն է տարածվել, ըստ որի` ռուս խաղաղապահների շարասյունը Ստեփանակերտից մեկնել է Լաչինի միջանցքով դեպի Ուկրաինա, ինչն ապատեղեկատվություն էր։

Մարտի 11-ին հարձակման է ենթարկվել Արցախի Ազգային ժողովի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը, որտեղ տեղադրվել է Ադրբեջանի դրոշը և սպառնալից գրառում արվել` 168 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի այսպես ասած «գրավյալ տարածքները», հակառակ դեպքում ոչնչացվելու են բոլոր հայ զինծառայողները:

Մարտի 11-ին հարձակման է ենթարկվել Արցախի Ազգային ժողովի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը, որտեղ տեղադրվել է Ադրբեջանի դրոշը և սպառնալից գրառում արվել` 168 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի այսպես ասած «գրավյալ տարածքները», հակառակ դեպքում ոչնչացվելու են բոլոր հայ զինծառայողները:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ

Սրան զուգահեռ, ադրբեջանական կողմը տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Արցախին, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքին։ Բաքվում ակտիվորեն կազմակերպվում են բազմաթիվ համաժողովներ՝ շեշտելով ներկայիս Հայաստանի թյուրքական ծագումը, ակնկալելով ադրբեջանցիների վերադարձն ինչպես իրենք են անվանում իրենց «հնագույն հողերը»։

Այս բոլոր գործողությունները հստակ բացահայտում են Ադրբեջանի մտադրությունները Արցախի հայ բնակչության նկատմամբ՝ այն է՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ, ոչնչացնել հայկական բնակավայրերը և դրանք փոխարինել ադրբեջանական բնակավայրերով։

Դիտումների քանակ84
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երկրաշարժ է տեղի ունեցել Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում 23:1709 Ապր, 2026
  • Ապրիլի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1509 Ապր, 2026
  • Երեք տարվա դադարից հետո կանցկացվի Տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը 22:5509 Ապր, 2026
  • Թադևոս Ավետիսյանի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին 22:3009 Ապր, 2026
  • Կառավարման ակադեմիայի մեր դասընթացն այսօր ավարտեցինք. Փաշինյան 22:2009 Ապր, 2026
  • TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպի բացառիկ մեկնաբանությունը «Արմենպրես»-ին 22:0709 Ապր, 2026
  • Հարցազրույց Արման Բաբաջանյանի հետ 22:0509 Ապր, 2026
  • Լյարդի ցիռոզի կանխարգելման նոր մոտեցում. 10-ամյա հետազոտություն 21:4509 Ապր, 2026
  • Հրապարակվել են ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անունները 21:3209 Ապր, 2026
  • Ֆրանկոֆոնիա. հայացք բանտից 21:2009 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Ժողովուրդը գերագույն ուժ է, իշխանության տեր է, իմ գործատուն է, իմ ղեկավարն է. վարչապետ | 09.04.2026 21:0009 Ապր, 2026
  • Բացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտում. Ցահքնան՝ Միրզոյանին 20:5909 Ապր, 2026
  • Մետրոն շրջանաձև տեսք կստանա, ինչի արդյունքում երթևեկության տրամաբանությունը կփոխվի. ՀՀ վարչապետ 20:5209 Ապր, 2026
  • Ապրիլ 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4709 Ապր, 2026
  • Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ 20:4109 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.04.2026 20:3409 Ապր, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2025-ին 5 մլրդ 428 մլն դրամի հարկ է վճարել 20:2709 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 9. 2026 20:1909 Ապր, 2026
  • Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ 20:1309 Ապր, 2026
  • Կստեղծվեն իրավական պայմաններ ՀՀ ներդրումային ֆոնդերում ներդրումների ներգրավման համար 20:0609 Ապր, 2026
  • ՀՀ-ԵՄ գործակցության օրակարգն ու ուսանողները 19:5709 Ապր, 2026
  • ՀՀ վարչապետը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 19:5009 Ապր, 2026
  • Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը 19:4309 Ապր, 2026
  • Կփոփոխվի Աշոցքի դպրոցի մասով սահմանված թույլտվության սահմանաչափը 19:3409 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան 19:2709 Ապր, 2026
  • Բանակցություններին ընդառաջ Իրանը և ԱՄՆ-ը հակասական պահանջներ են ներկայացնում 19:2209 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ 19:1109 Ապր, 2026
  • Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց 19:0209 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | 500 մլն դրամի կորուստ, կվճարեն անորակ աշխատանքի համար. ՏԿԵ նախարար | 09.04.2026 19:0009 Ապր, 2026
  • Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. Ռուգինիենե 18:5309 Ապր, 2026
  • Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ. Խաթիբզադե 18:4709 Ապր, 2026
  • ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները 18:3609 Ապր, 2026
  • Ինչ պետք է իմանան ՀՀ մշտական բնակության վերադարձող ֆիզիկական անձինք մաքսային վճարների արտոնության վերաբերյալ 18:2809 Ապր, 2026
  • Շարունակում են առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցողներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. Արսեն Թորոսյան 18:2209 Ապր, 2026
  • Պատրաստ եմ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած վայրում՝ բացի Կիևից և Մոսկվայից. Զելենսկի 18:1409 Ապր, 2026
  • Ղազախստանի ԱԳ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան 18:0709 Ապր, 2026
  • 87 միավոր տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին 17:5809 Ապր, 2026
  • Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է. Կոշերբաևը՝ Միրզոյանին 17:5109 Ապր, 2026
  • Ուրանի հարստացման ծրագիրը սահմանափակելու պահանջները չեն կատարվի. Էսլամի 17:4609 Ապր, 2026
  • Հայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ. ՀՀ նախագահ 17:3909 Ապր, 2026
  • Կավելանան ագրոպարենային ոլորտում կատարվող ներդրումները, կընդլայնվեն տնտեսվարողների կարողությունները 17:3109 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին ընդառաջ Իսլամաբադում քաղաքացիների տեղաշարժի և տրանսպորտի սահմանափակումներ են մտցվել 17:2209 Ապր, 2026
  • Արարատի մարզի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Լադայի» վարորդին․ կազմվել է արձանագրություն 17:1309 Ապր, 2026
  • Զրո տոկոս տոկոսադրույքով վարկ՝ գյուղատնտեսության ոլորտում 17:0209 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Շատ լավ նախագիծ է. վարչապետը՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի ստեղծելու մասին 17:0009 Ապր, 2026
  • Քրեական ոստիկանության օպերատիվ-ուղեկցող խումբը Հայաստան է տեղափոխել երկու հետախուզվողի 16:5409 Ապր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր 16:4509 Ապր, 2026
  • ՏԿԵ նախարարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են ավիացիոն, տրանսպորտային ոլորտներին առնչվող հարցեր 16:4309 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 16:3609 Ապր, 2026
  • Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՊԵԿ 16:2709 Ապր, 2026
  • ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը ստուգել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքը 16:1709 Ապր, 2026
  • Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի հերթական նիստը 16:0809 Ապր, 2026
  • Ավստրիա-Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 15:5909 Ապր, 2026
  • Փոխհատուցում կտրամադրվի Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստան վերադարձի ավիատոմսերի համար 15:5609 Ապր, 2026
  • ԱԽ քարտուղարը ավստրիական պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները 15:4709 Ապր, 2026
  • Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել է 15:4109 Ապր, 2026
  • Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ 15:3909 Ապր, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողին․ նրա և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթ 15:3209 Ապր, 2026
  • Մեր նպատակներին կհասնենք կա՛մ գործարքով, կա՛մ պատերազմով. Նեթանյահու 15:2409 Ապր, 2026
  • Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 15:1309 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին 15:0609 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Ոստիկանության ծառայողները մշտապես պետք է «աչալուրջ» լինեն. ՆԳՆ-ն՝ Կարապետյանին առնչվող լուրի մասին 15:0009 Ապր, 2026
  • Ղրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 14:5309 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը 14:4409 Ապր, 2026
  • Մարդկանց երբեմն թվում է, որ եթե ՔՊ անդամ են, ինդուլգենցիա ունեն. Փաշինյան 14:3809 Ապր, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին՝ ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ 14:3409 Ապր, 2026
  • ՀԷՑ-ը հերքում է վճարումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված կեղծ տեղեկատվությունը 14:3209 Ապր, 2026
  • Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության երաշխիքների մասին 14:2909 Ապր, 2026
  • Ժամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասին 14:2609 Ապր, 2026
  • ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ շրջանակում մասնակից պետությունների փոխգործակցությունը 14:2209 Ապր, 2026
  • ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը. Սանչես 14:0809 Ապր, 2026
  • Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին 13:5709 Ապր, 2026
  • Ոստիկանությունը հերքում է Սամվել Կարապետյանի հետ կապված հատուկ հանձնարարականի մասին լուրը 13:4809 Ապր, 2026
  • Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում. Փաշինյանը՝ ղազախ պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգի մասին 13:3709 Ապր, 2026
  • Եթե քաղաքական ուժն ասում է, որ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29743 քկմ-ով, դա անխուսափելի պատերազմ է. վարչապետ 13:2409 Ապր, 2026
  • Սահմանադրություն ընդունելու միայն մեկ տարբերակ կա. դա համաժողովրդական հանրաքվեն է. Փաշինյան 13:2209 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր 13:2109 Ապր, 2026
  • Վերջին տարիներին Սփյուռքից ՀՀ ներդրումների էական ակտիվացում է նկատվում. Փաշինյան 13:1609 Ապր, 2026
  • Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է բուժզննում. խոսնակ 13:1209 Ապր, 2026
  • Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է 13:0909 Ապր, 2026
  • Բաքուն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Բայրամովը՝ Արաղչիին 13:0609 Ապր, 2026
  • Փոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները 13:0209 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պուտինի հետ պայմանավորվել ենք հանդիպում անցկացնել հունիսի երկրորդ կեսին. Փաշինյան 13:0009 Ապր, 2026
  • ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյան 12:5609 Ապր, 2026
  • Կառավարությունը հաստատեց գյուղացիական տնտեսություններին վերաբերող անտոկոս վարկի ծրագիրը 12:5409 Ապր, 2026
  • Մակրոնը կոչ է արել հրադադարը տարածել Լիբանանի վրա 12:4609 Ապր, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:4109 Ապր, 2026
  • Թրամփը և Ռյուտեն քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները 12:3109 Ապր, 2026
  • 2018-ից հետո լրացուցիչ գեներացված 6,6 մլրդ դոլարից 4 միլիարդը վերադարձվել է քաղաքացիներին. Փաշինյանը թվեր է ներկայացնում 12:2009 Ապր, 2026
  • Վաշինգտոնն արդեն խախտել է Իրանի 10 կետանոց առաջարկի երեք հիմնական դրույթները. Ղալիբաֆ 12:1809 Ապր, 2026
  • ԱԺ ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի Նարեկ Կարապետյանը 12:1309 Ապր, 2026
  • Քննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցը. Խուդաթյան 12:1109 Ապր, 2026
  • Վերջին 4 տարիների աշխատանքն ավելին է, քան դրան նախորդող 22 տարիները միասին վերցրած. Ավինյանը՝ Երևանի կանաչապատման մասին 12:0509 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:5809 Ապր, 2026
  • Երևանի քաղաքապետարանին 172 մլն դրամ կհատկացվի Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար 11:5209 Ապր, 2026
  • 45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ. Ավինյան 11:3509 Ապր, 2026
  • Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը 11:2709 Ապր, 2026
  • Հրապարակվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկը. այն գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը 11:1609 Ապր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0009 Ապր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար 10:5109 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015