Խորհրդարանն այսօր քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Թափուր պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը: Նրա ելույթից հետո նիստը վերածվել է քաղաքական բանավեճի, ընդդիմադիրները կրկին իշխանությանը մեղադրել են հողերը հանձնելու համար:
«Քաղաքացիական պայմանագրից» հիշեցրել են, որ 7 շրջանը Ադրբեջանին հանձնելու բանակցություններն ընթացել են Հայաստանի երեք նախագահների իշխանության տարիներին:
Հեղինակ` Նորայր Շողիկյան