• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ սկսեցի զբաղվել՝ մշակութային խնդիրները լուծելու համար. Հովակիմյան Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ... 20:41
Օրակարգում «Ուկրաինայի ներքաղաքական պայքարն է» Օրակարգում «Ուկրաինայի ներքաղաքական պայքարն է» 19:45
Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:4903 Մար, 2022

Ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը

Բելառուսական Բրեստի շրջանն է.... ռուս-ուկրաինական երկրորդ բանակցությունների հարթակը: Այսօրվա հանդիպման մասին կողմերը հայտարարել էին դեռ օրեր առաջ՝ բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո: Ինչպես նախորդ անգամ, ռուսական պատվիրակությունն առաջինը հասավ հանդիպման վայր և գրեթե մեկ օր սպասեց ուկրաինացի բանակցողների խմբին:

Մի քանի անգամ սառեց թեյը, միացվեցին ու անջատվեցին տեսախցիկները. լրագրողական համայնքը ամեն րոպե նոր տեղեկության ակնկալիքով ժամեր անցկացրեց հանդիպման սրահի հարակից տարածքում: 

Ուկրաինայի պատվիրակությունը Բրեստ ժամանելու մասին հայտնեցին հենց ուղղաթիռից՝ լուսանկար հրապարակելով: Հանդիպումն այս անգամ սկսվեց ձեռքսեղմումներով:

ՊՈՒՏԻՆԸ ՄԱԿՐՈՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Բակացություններին ընդառաջ` Մոսկվան ևս մեկ անգամ մատնանշեց իր պահանջները Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի ընթացքում: Մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն ներկայացրել է Մոսկվայի պայմանները Կիևի հետ բանակցությունների համատեքստում. առաջին հերթին՝ Ուկրաինայի ապառազմականացումն ու չեզոք կարգավիճակը:

Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, իսկ բանակցությունները ձգձգելու ճանապարհով ժամանակ շահելու փորձերը կհանգեցնեն Ռուսաստանի կողմից նոր պահանջների առաջքաշման՝ շեշտել է Կրեմլի առաջնորդը:

ՌԴ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

Ռուսաստանի արտգործնախարարը ևս վստահ է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լուծումը հնարավոր է գտնել բանակցային ճանապարհով: Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Մոսկվայի պայմանները նվազագույնն են և դրանք չի կարելի որակել որպես կապիտուլացիայի պահանջ: Լավրովը նույնպես հիշեցրել է Մոսկվայի պահանջները:

Սերգեյ Լավրով (ՌԴ արտգործնախարար) - Ղրիմի ճանաչումը որպես ՌԴ, Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններում։ Ապառազմականացում, որի պարամետրերը պետք է համաձայնեցվեն, ինչպես նաև ապաազգայնականացում՝ ֆաշիստական Գերմանիայի օրինակով։

Մոսկվայի և Կիևի պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, չեն համընկնում: Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինան աշխատելու է մի քանի ուղղություններով՝ կրակի դադարեցում, զինադադար, հումանիտար միջացքների ստեղծում......Ուկրաինայի գլխավոր դիվանագետի հայտարարությունն է: Դմիտրո Կուլեբան նաև շեշտել է, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցություններում երկրի տարածքի ամբողջականության հետ կապված հարցերում որևէ զիջման չի գնալու:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ, ՀԱՄԱՌ Է. ԶԵԼԵՆՍԿԻ

Ուկրաինան առավել, քան երբևէ, համառ է, միասնական և ուժեղ, հայտարարել է երկրի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին իր ելույթում շեշտել է՝ Ուկրաինան ամեն օր զենք է ստանում իր գործընկերներից. ամեն օր ավելի ու ավելի հզոր զենքեր:

Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորների, որոնք գալիս են մեր երկիր։ 16 000 կամավորներից առաջին խումբն արդեն պատրաստվում է պաշտպանել մեր ազատությունը, մեր կյանքը, և դա հաջողությամբ կպսակվի, ես դրանում վստահ եմ:

Արձագանքը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից չուշացավ: «Կիևին օգնելու համար Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները չեն կարողանա ռազմագերու կարգավիճակ ստանալ», հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Իգոր Կոնաշենկով (ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ) - Ես ուզում եմ պաշտոնապես ընդգծել, որ Արևմուտքի կողմից ուղարկված բոլոր վարձկանները՝ Կիևի ազգայնական վարչակարգին օգնելու համար, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն մարտիկներ չեն: Նրանք ռազմագերու կարգավիճակի իրավունք չունեն:

ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՈՒՆԻ 498 ԶՈՀ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների կողմից կորուստների վերբերյալ տվյալները մեծապես տարբերվում են: Ըստ ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցչի՝ ռուսական կողմն ունի 498 զոհ և 1597 վիրավոր: Գերատեսչությունն ընդգծել է, որ ոչ ժամկետայինները, ոչ կուրսանտները չեն մասնակցում հատուկ գործողությանը: ՌԴ ՊՆ տվյալներով՝ ուկրաինական կողմի զոհերի թիվը գերազանցում է 2 870-ը, վիրավորների թիվը 3 700 է: Գերեվարվել է Ուկրաինայի ուժային կառույցների 572 զինծառայող:

Ըստ գերատեսչության՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ կորուստները գերազանցում են 9000-ը: Սեփական կորուստների վերաբերյալ ուկրաինական կողմը տվյալներ չի հրապարակում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հումանիտար աղետ է հասունանում Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումիում։ Ռուսաստանի Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը նշել է, որ հումանիտար իրավիճակն առավել բարդ է կես միլիոն բնակիչ ունեցող Մարիուպոլում: Զինվորականի խոսքով՝ ուկրաինական ազգայնական կազմավորումները խոչընդոտում են բնակչության տարհանումն այդ քաղաքներից:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 1 ՄԻԼԻՈՆԻ

Տարհանման թեման մտահոգություն է առաջացրել աշխարհում: Ուկրաինայից փախստականների թիվը, որոնք հարևան երկրներ են մեկնել վերջին յոթ օրվա ընթացքում, կազմել Է 1 միլիոն՝ հայտնել Է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:

Ֆիլիպո Գրանդի (ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար) - Ես աշխատել եմ փախստականների հետ արտակարգ իրավիճակներում ավելի քան 40 տարի, և նման արագ արտագաղթ չեմ տեսել: Ժամ առ ժամ, րոպե առ րոպե ավելի շատ մարդիկ են լքում Ուկրաինան: Անթիվ-անհամար մարդիկ տեղահանվել են երկրի ներսում: Եթե հակամարտությունն անհապաղ դադարեցվի, ամենայն հավանականությամբ միլիոնավոր մարդիկ դեռ ստիպված կլինեն լքել Ուկրաինան:

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱՆ ԽՆԴՐԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ

Հետագա աղետալի հետևանքները կանխելու համար Ուկրաինայի Գերագույն Ռադան դիմել է ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպությունների` երկիր խաղաղապահ ուժեր մտցնելու խնդրանքով:

Պատգամավորներն էլ դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ հակամարտության կարգավորման հարցում միջնորդելու համար։

«Եվրամիությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք պետք է անկախանանք ռուսական գազից, նավթից և ածխից: Այս գործում առաջ գնալու մեր վճռականությունն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Եվրահանձնաժողովին՝ ԵՄ-ին Ուկրաինային անդամակցության խնդրանքով, սակայն նախ պետք է ավարտել պատերազմը՝ նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրոպան Ուկրաինային համերաշխություն հայտնելու յուրատեսակ տարբերակ է ընտրել: Այսօր նույն ժամին Եվրոպայի տարբեր քաղաքներում ղողանջել են ամենահայտնի եկեղեցիների զանգերը:

Հեղինակ`Մերի Ներսիսյան
Դիտումների քանակ112
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անի Ավետիսյանի «Քվանտային ցատկ»-ը 01:0330 Օգս, 2026
  • Կավագործության աշխատարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 00:4830 Օգս, 2026
  • Սևանի շուրջ հեծանվային արշավի առաջին օրը․ մասնակիցներն անցել են 138 կմ 00:3330 Օգս, 2026
  • ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան 00:1830 Օգս, 2026
  • 1.6 մլրդ դրամ հուշարձանների վերականգնմանը, 25 մլն՝ Արտավազավանքի տարածքում պեղումներին 00:0330 Օգս, 2026
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026
  • Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 09:1229 Օգս, 2026
  • Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան 08:5929 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվային արշավը սկսվեց․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3929 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1529 Օգս, 2026
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015