ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չորեքշաբթի` հատուկ նստաշրջանի ընթացքում բանաձև է ընդունել` դատապարտելով Ուկրաինայում ՌԴ գործողությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ՌԴ-ն կառույցի Անվտանգության խորհրդում արգելափակել է նմանատիպ բովանդակությամբ մեկ այլ փաստաթուղթ:
Բանաձևին կողմ է քվեարկել 141, դեմ` 5, ձեռնպահ` 35 երկիր:
Հայաստանը ևս ձեռնպահ է քվեարկել: Թուրքիան բանաձևին կողմ քվեարկած երկրների շարքում է: Բանաձևին դեմ են քվեարկել 5 երկիր` ՌԴ-ն, Բելառուսը, Սիրիան, ԿԺԴՀ-ն և Էրիթրեան: