ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն այսօր ընդունել է 5-րդ մոնիթորինագային այցով Հայաստան ժամանած՝ Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի (FCNM) Խորհրդատվական կոմիտեի նախագահ Մարի Հագսգարդին, պատվիրակության անդամներ՝ Գորան Բեջիչին և Օլիվեր Լուդին:

Պատվիրակությանն ուղեկցում էին ԵԽ քարտուղարության անդամները:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի իրականացման՝ Հայաստանի 5-րդ զեկույցի հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Այցի շրջանակներում ԵԽ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում, շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, այցելել է Արարատի, Արմավիրի մարզեր՝ ազգային փոքրամասնությունների հետ քննարկելու նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: