Փետրվարի 22-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի տիկին Զարա Փոլադյանը գիրք նվիրելու օրվա առիթով այցելել է Գալուստյան-Նուբարյան ազգային վարժարան և Մերջանյան մանկապարտեզ։ Այդ մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։
Դպրոցի և մանկապարտեզի տնօրինության հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է հայերենի և հայ գրականության ուսուցման կարևորությունը։ Դեսպանության անունից տիկին Զարա Փոլադյանը երախտագիտություն է հայտնել դպրոցի և մանկապարտեզի տնօրեն Սիմոն Չամքերթենյանին և բոլոր ուսուցիչներին հայապահպան գործում մեծ ջանքեր թափելու համար, ինչպես նաև՝ գրքեր է նվիրաբերել ուսումնական հաստատությանը։