ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և G7 պետությունների մյուս ղեկավարները հինգշաբթի կայացած առցանց ձևաչափով հանդիպմանը համաձայնեցրել են հետագա գործողությունները, որոնք վերաբերում են Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի Twitter-ում։
Ջո Բայդենը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն անվանել է «չարդարացված հարձակում»։ Բայդենը խոստացել է Ռուսաստանի դեմ կիրառել ամենախիստ պատժամիջոցներն ու տնտեսական սահմանափակումները։ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի խիզախ ժողովրդին»,- հավելել է ԱՄՆ նախագահը։