Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և, մասնավորապես, երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են` հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով` նոր պայմանավորվածություններ երկաթուղու շահագործման վերաբերյալ չկան, սակայն գործընթացի մեկնարկից առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպված փաստաթուղթ:
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ - Մեր վերջնական նպատակը ապաշրջափակման այնպիսի սցենար ունենալն է, որը տարածաշրջանում կայունություն կբերի, և ենթակառուցվածքներն սկսեն ունենալ տարածաշրջանային նշանակություն: Եռակողմ աշխատանքային խմբի հարթակում արդեն ունեցել ենք թվով 8-9 հանդիպում, և, այո՛, քննարկումները եղել են ըստ էության: Գործել է երկու փորձագիտական ենթախումբ: Կոնկրետ քննարկվել են երկաթգծի բացման հնարավորությունները, իհարկե, մաքսային և սահմանային հսկողության ներքո է դա լինելու: