Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնիի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են Հայաստանի և Արցախի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այդ մասին ասված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքի էջում։
«Գլխավոր հանձնակատարը բարձր գնահատեց այս ուղղությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովի ջանքերն ու հույս հայտնեց, որ միջազգային հանրությունն ու կառույցները ի վերջո կկարողանան զսպել ադրբեջանական շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը»,- նշված է գրառման մեջ։