Թարմացվել է Վեդու հուշարձանի արտաքին տեսքը, մաքրվել է տասնամյակների փոշուց, բարեկարգվել է հարող տարածքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը:
«Վեդի քաղաքի մուտքը զարդարում է քանդակազարդ հուշարձանը: Հուշարձանը գտնվում է Երևան-Վեդի խճուղու աջ կողմում: Այն տեղադրվել է Վեդու կոլտնտեսության պատվերով՝ 1986 թվականին: Քանդակագործն է Ս. Լուսինյանը, ճարտարապետը` Պ. Սեդրակյանը: Տուֆակերտ քանդակը խորհրդանշում է Արարատյան դաշտավայրի բերք ու բարիքը` զարդամոտիվներով: Իր ողջ տեսքով հիշեցնում է թևերը բարձրացրած արծվի»,- հուշարձանի պատմությունը համառոտ ներկայացրել է Գարիկ Սարգսյանը: