Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարարը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: