Գերմանիայում երթևեկության հսկողություն իրականացնելիս գնդակահարվել է պարեկային ծառայության երկու աշխատակից: Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմտյան Կուզել շրջանի Ուլմեթ բնակավայրում՝ գրում է DW-ն։
Պատահարի մանրամասները դեռևս ճշտված չեն։ Հայտնի է միայն, որ ոստիկաններն այդ պահին մեքենա են ստուգել: Նրանց հաջողվել է հաղորդել, որ իրենց կանգնեցրած մեքենայի բեռնախցիկում մահացած վայրի կենդանի է հայտնաբերվել, և որ իրենց վրա կրակում են։
Ոստիկանությունը գործողություններ է իրականացրել հանցագործներին կամ հանցագործին հայտնաբերելու և բերման ենթարկելու համար։
Իրավապահները Կուզել թաղամասի մերձակայքում երթևեկող վարորդներին կոչ են արել պատահական մարդկանց չվերցնել: Ենթադրում են, որ հանցագործը կփորձի ոտքով հեռանալ տարածքից։