Հանրային քննարկման ենք ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը։
Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարող եք ծանոթանալ
այստեղ»,- գրել է Անդրեասյանը: