Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու որդի արքայազն Էնդրյուն մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ։ Նրան դատի է տվել 38-ամյա իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեն, որը սեռական բռնության է ենթարկել, երբ 17 տարեկան էր: Վիրջինիային արքայազնին է ներկայացրել միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը, որը դատապարտվեց անչափահասների մասնակցությամբ մարմնավաճառություն կազմակերպելու համար, գրում է Euronews-ը:
Իրավապաշտպանը փոխհատուցում է պահանջում իրեն պատճառած բարոյական և ֆիզիկական վնասի համար: Արքայազնը հերքում է աղջկա հետ կապը, սակայն սկանդալի պատճառով հրաժարվել է կատարել թագավորական պաշտոնական պարտականությունները։
Թագուհի Եղիսաբեթ II-ը որդուն՝ արքայազն Էնդրյուին, զրկել է բոլոր զինվորական կոչումներից, ինչպես նաև թագավորական հովանավորությունից։ Արքայազնը ամերիկյան դատարանի առաջ կկանգնի որպես մասնավոր անձ։