Անկարայի հետախուզության վարչության և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցության կասկածանքով մայրաքաղաքային նահանգում 23 օտարերկրացու են ձերբակալել: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։ Ենթադրվում է, որ նրանք զինված հակամարտությունների գոտիներում մասնակցել են Իսլամական պետության գործողություններին: