• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բոլորին դեմ եմ կուսակցության խոստումները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Իշխան Գևորգյանի հետ Բոլորին դեմ եմ կուսակցության... 20:03
ԵՄ-ն և Ադրբեջանը կքննարկեն անվտանգության հարցերում գործակցությունը. «Հարևաններ» ԵՄ-ն և Ադրբեջանը կքննարկեն... 19:34
Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2026 20:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը ամփոփել է անցնող տարին
Հասարակություն
12:4928 Դեկ, 2021

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը ամփոփել է անցնող տարին

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» ամփոփել է 2021 թվականին կատարած աշխատանքները:

Եվ այսպես, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2021 թվականի ընթացքում չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով աշխատանքները շարունակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։

«2014-2019 թթ. ընթացքում այս տարածքը մաքրվել և հանձնվել էր տեղական ինքնակառավարման մարմիններին: Սակայն 2020 թ. պատերազմի ընթացքում Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասն աղտոտվել էր պայթուցիկ զինամթերքով, այդ թվում՝ կասետային ենթազինամթերքով: Այդ պատճառով էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել Դավիթ Բեկում:

Աշխատանքների արդյունքում առանձնացվել են հաստատված և կասկածելի տարածքներ, տեղադրվել են ականային վտանգի մասին նախազգուշացնող 50 վահանակներ։ 2021 թվականին կատարած աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ԲՄ-21-ի 8 հատ հրթիռ, կասետային ենթազինամթերքներ, գնդացրի 12,5 մմ 1 փամփուշտ, 100 մմ 2 արկ, 100 մմ արկի պարկուճ, 1 հատ 100 մմ հրետանային արկի պարկուճ, F-1 տեսակի 1 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, 1 չկառավարվող ռեակտիվ արկի (C-8) պոչամաս։

Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:

2021 թվականին Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում շարունակվել են մաքրման աշխատանքները և հոկտեմբերի 30-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պաշտոնապես տեղական ինքնակառավարման մարմիններին է հանձնել 45 000 քմ պայթուցիկ զինամթերքից մաքրված տարածք։

հումանիտար առաքելություն Հալեպում

Հայաստանում իրականցվող աշխատանքներին զուգահեռ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019 թվականի փետրվար 8-ից հումանիտար առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ առաքելության առաջին օրվանից մինչև այսօր ականզերծվել է 880 000 քմ ականապատված տարածք։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 594 չպայթած զինամթերք։

Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժշկական խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 42 000 հիվանդի: հումանիտար առաքելություն Դամասկոսում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իր կատարած աշխատանքով շարունակում է բարձրացնել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը։

Այսպիսով, 2021 թվականի հոկտեմբերի 25-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Սիրիայում ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայությունը (UNMAS-ի) ստորագրել են պայմանագիր։ Այս առաքելության շրջանակներում նոյեմբերի 21-ից Դամասկոս է մեկնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը:

Մեր անձնակազմն արդեն անցել է հավատարմագրումը և սկսել է Դամասկոսի արվարձանի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքները: «ՀԱՓԿ»-ի երկու ականազերծման խմբերն այստեղ արդեն հասցրել են մաքրել մոտ 70.000 ք.մ. տարածք։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործառույթներից է նաև ականներից տուժած անձանց տվյալնների բազայի թարմացումը։ Այս տարի էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները այցելել են ականից տուժածներին։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած 745 քաղաքացի: 2021 թվականին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում, որը համալրված է անհրաժեշտ ուսումնական միջոցներով, պարբերաբար կազմակերպվել են հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասեր:

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն համագործակցում է միջազգային կառույցների հետ, որի արդյունքում այս տարի մեր մասնագետներն անցել են վերապատրաստման դասընթացներ։ «ՀԱՓԿ»-ը կարևորում է նաև մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետներն այս տարի էլ շարունակել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները։ Նրանք եղել են 4 ականային վտանգի ենթակա մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ են կատարել Էջմիածնի, Երևանի դպրոցներում և Լոռու մարզի Գուգարք ճամբարում։

Այս տարի մեր իրազեկման խումբն անվտանգ վարքագծի կանոններ է սովորեցրել մոտ 5000 դպրոցականների և քաղաքացիների։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն այս տարի արդեն ձեռք է բերել Ֆրանսիայի Հանրապետության և Հյուսիսիսային Իրաքի խոշոր կազմակերպությունների հետ համագործակցելու փոխհամաձայնություն։

Միաժամանակ, ձեռք է բերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տեխնիկակական օգնություն ստանալու պայմանավորվածություն։ Այս բոլոր աշխատանքները շարունակական են:

Մեր աշխատակիցները Հայաստանի աղտոտված տարածքներում մշտապես իրականացրել և 2022-ին էլ կշարունակեն կատարել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման և անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքներ»,- հայտնում են կենտրոնից:

  

Դիտումների քանակ32
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը ԵՄ կազմում անհնար է. Քոչարյան 21:5115 Մայ, 2026
  • Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ 21:3115 Մայ, 2026
  • Էդ 40 օրվա համար սենց կոպիտ մի 50 հազար դրամ աշխատավարձ կտանք. նոր ձայնագրություն 21:1815 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | «Հիմնական ստավկեն դրած ա Սովխոզի վրա». Նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 21:0015 Մայ, 2026
  • 40 տարի բեմում. Վահան Արծրունու հոբելյանական համերգը 20:5915 Մայ, 2026
  • Հույզեր, լռություն և ժամանակ. նկարիչ ամուսինների ցուցահանդեսը 20:5615 Մայ, 2026
  • Ալերգիայի դեմ պայքարի արդի մեթոդներ՝ նաև Հայաստանում 20:5315 Մայ, 2026
  • Ուսուցիչը պնդում է՝ ՔՊ հավաքին մասնակցել է դասից հետո, իր կամքով. 4 դպրոցի հարց ուսումնասիրվում է 20:5115 Մայ, 2026
  • Պատանի երկրաբանի դպրոց՝ ԵՊՀ-ում 20:4815 Մայ, 2026
  • Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի 20:4515 Մայ, 2026
  • Մերցը զանգահարել է Թրամփին Իրանի պատճառով շաբաթներ տևած լարվածությունից հետո 20:4115 Մայ, 2026
  • Մայիսի 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3815 Մայ, 2026
  • Աշխատում ենք Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ. Էրդողան 20:3315 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2026 20:2815 Մայ, 2026
  • Ռուսաստանի և Բելառուսի ըմբիշներին թույլատրվել է մրցել իրենց դրոշների ներքո. UWW 20:2315 Մայ, 2026
  • Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ 20:1715 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱՄՆ-ը քննարկել են որդեգրման ոլորտում համագործակցության խորացման հարցեր 20:1215 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 15. 2026 20:0815 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 20:0215 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները 19:5515 Մայ, 2026
  • Հրդեհ Նուռնուսի ամառանոցներից մեկում 19:4615 Մայ, 2026
  • «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ 19:3915 Մայ, 2026
  • «Արդշինբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 86 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3115 Մայ, 2026
  • Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ 19:2215 Մայ, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 19:1215 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր 19:0615 Մայ, 2026
  • Ռուսաստանն ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. Օվերչուկ 18:5315 Մայ, 2026
  • 6 նախկին պաշտոնյայի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել՝ քաղաքապետարանի նախկին շենքի քանդման գործով 18:4615 Մայ, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ 18:3415 Մայ, 2026
  • «Օրենքով գողը» նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը 18:2915 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:2615 Մայ, 2026
  • ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդը քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները 18:1715 Մայ, 2026
  • Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը 18:0615 Մայ, 2026
  • ԱՄԷ-ին չի հաջողվել Պարսից ծոցի երկրների հակաիրանական կոալիցիա ստեղծել 17:5815 Մայ, 2026
  • Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունա 17:4215 Մայ, 2026
  • Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու ՀՀ-ում առկա համակարգային խնդիրները 17:2915 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ՀՀ-ում առցանց սեռական շահագործման կամ բռնության ենթարկված երեխաների մասով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի մասին 17:1115 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Քանդվել է հուշարձան շենք, կառուցվել՝ հյուրանոց․ մեղադրյալները՝ նախկին պաշտոնյաներ 17:0015 Մայ, 2026
  • Արաղչին սպառված չի համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության լուծման դիվանագիտական տարբերակները 16:5415 Մայ, 2026
  • 500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը 16:4215 Մայ, 2026
  • Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը 16:3215 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն նախատեսում է 2027 թվականին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ 16:2115 Մայ, 2026
  • ՍԴ նախագահը, ՄԹ Գերագույն դատարանի նախագահն ու փոխնախագահը Լոնդոնում քննարկել են դատական իշխանության անկախության ապահովման հարցերը 16:0815 Մայ, 2026
  • Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 15:5615 Մայ, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը 15:3915 Մայ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներ «205-ը՝ 205-ի դիմաց» 15:2915 Մայ, 2026
  • «Ճիշտ ա՝ ես չեմ ընտրելու, բայց պտի չալիշ անենք». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել 15:2315 Մայ, 2026
  • Հայտնաբերվել են 8 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ 15:0815 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Փողերի լվացում, խարդախություն․ Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի գործը 15:0015 Մայ, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի հերթական խմբաքանակը 14:5115 Մայ, 2026
  • ԱՊՊԱ-ն պարտադիր է դառնում նաև մոպեդների համար 14:2715 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել է 14:1215 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:5715 Մայ, 2026
  • Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվելու է Դոնալդ Թրամփի պատվին 13:4115 Մայ, 2026
  • Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը 13:2115 Մայ, 2026
  • Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներ 13:0815 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Կեղծ աճուրդներ, 26 միլիոն դրամի վնաս․ Հրազդանի նախկին քաղաքապետի գործը դատարանում է 13:0015 Մայ, 2026
  • Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ 12:5615 Մայ, 2026
  • Ուսանողական հաքաթոնն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող թիմերը 12:4415 Մայ, 2026
  • Ռուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է 40 տոկոսով, մասամբ՝ Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառով 12:3315 Մայ, 2026
  • Կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 12:2615 Մայ, 2026
  • ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի նկատմամբ անփոփոխ է. Ռուբիո 12:1915 Մայ, 2026
  • Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից 12:1115 Մայ, 2026
  • Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:0515 Մայ, 2026
  • Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր 11:4415 Մայ, 2026
  • Ռուսաստանի խոշոր հարձակում Կիևի վրա. 21 զոհ, տասնյակ վիրավորներ 11:1115 Մայ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են Զարիշատ գյուղի տարածքում մոլորված քաղաքացուն 10:4415 Մայ, 2026
  • Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում 10:3115 Մայ, 2026
  • «Դրախտում մոլորված» գիրքը՝ հեղինակի հայերեն թարգմանությամբ 10:1615 Մայ, 2026
  • Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետ 10:1015 Մայ, 2026
  • Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը 10:0415 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի փոխտեղակալի հետ | 15.05.2026 10:0015 Մայ, 2026
  • ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 1861-ով ավելի 09:5415 Մայ, 2026
  • Օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեություն է կասեցվել 09:4015 Մայ, 2026
  • Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար 09:2415 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:5715 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում թշնամանք հրահրելու և քարոզելու հայտարարություններ արած քաղաքացին կալանավորվել է 08:2715 Մայ, 2026
  • Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման, մշակման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հնարավորությունները 08:1915 Մայ, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0715 Մայ, 2026
  • Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը 01:3115 Մայ, 2026
  • Հրազդանը 15 տարի ղեկավարած, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը մեղադրյալի աթոռին է 00:5515 Մայ, 2026
  • Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը 00:4915 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի համար ամենակարևորն աշխատատեղեր ստեղծելն է 00:3515 Մայ, 2026
  • «Հաջողակից սկսնակին» ծրագրի 4-րդ՝ «Միմյանցից ոգեշնչված» փուլն աննախադեպ մեծ թվով շահառուներ ունի՝ 254 մասնակից 00:2615 Մայ, 2026
  • ԱՄՆ-Չինաստան բանակցությունները գերազանց են անցել. Թրամփ 00:1515 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սահմանդարական մեծամասնություն ունենալը շատ իրատեսական է համարում 23:4214 Մայ, 2026
  • Ջրի տարաներ, նավակ, մուրճ ու բահ, բռնցքամարտի ձեռնոցներ. «Բոլորին դեմ եմ»-ի «ջուր ծեծելու» ակցիան 23:1114 Մայ, 2026
  • Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին․ Ավանեսյանը՝ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցածի մասին 23:0214 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի 22:5814 Մայ, 2026
  • 6-7 տոկոս ձայն ստանալու հնարավորություն ունենք. «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավը 22:4114 Մայ, 2026
  • «Նոր ուժ» կուսակցության մինիմում ու մաքսիմում նպատակները 22:2714 Մայ, 2026
  • Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 22:2014 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Պետրոսյանի հետ 22:0214 Մայ, 2026
  • Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը 21:5314 Մայ, 2026
  • Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ 21:4614 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ»-ի 2-րդ կիսաեզրափակչում SIMÓN-ը ելույթ կունենա 6-րդ համարի ներքո․ ուղիղ միացում Ավստրիայից՝ 23։00-ին 21:3914 Մայ, 2026
  • Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 21:2514 Մայ, 2026
  • Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. 5-րդ գիտաժողովը՝ Դիլիջանում 21:1814 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Կաշառք և ընտրակաշառք, ձերբակալություններ ու փախուստի փորձ. իրավապահների արձանագրումները 21:0014 Մայ, 2026
  • Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը 20:5914 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015