ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների ու ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին պատասխանելիս մանրամասներ հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած առանձնազրույցից:
«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է նույնը, ինչ որ քննարկվում էր առանձնազրույցից առաջ և հետո: Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը. մեր օրակարգի, մեր քննարկման հարցերն ենք շարունակել քննարկել:
Այդ խոսակցությունն իր դինամիկայի և բովանդակության մեջ ոչ մի փոփոխություն չի ունեցել, որովհետև Շառլ Միշելի ներկայությամբ էլ էլի մենք քննարկել ենք այն հարցերը, որոնք մեր օրակարգի հարցերն են. այդ 15 կամ 20 րոպեն ոչ մի բանով չի տարբերվել նախորդ խոսակցությունից: Խոսակցությունը նույն ձևով շարունակվել է»,- հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: