• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու համար Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու... 16:17
Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն... 16:06
Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով... 14:37
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:5023 Դեկ, 2021

Կառավարությունը ամսական 50000 դրամ է տրամադրելու ընտանիքում ծնված ամեն երրորդ ու հաջորդ երեխայի համար

2022-ի հունվարի 1-ից սկսած ընտանիքում ծնված ամեն երրորդ ու հաջորդ երեխայի համար պետությունը 6 տարի ամսական 50 հազար դրամ է տրամադրելու: Աջակցության փաթեթն այսօր հաստատեց գործադիրը: Ծրագիրը ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն է միտված՝ զեկուցեց ոլորտային նախարարը:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վերաբերյալ, երբ երեխան ծնվել է 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Այս ծրագիրը չի ազդելու երեխայի ծննդյան միանվագ նպաստի վրա, կապ չի ունենալու նաև մինչև երկու տարեկանը նախատեսված խնամքի նպաստի հետ, բայց հաշվի է առնվելու, երբ գնահատվի ընտանիքի աղքատության ցուցանիշը, այսինքն՝ «Փարոս» համակարգում ընդգրկվել-չընդգրկվելու հարցը՝ տեղեկացրեց վարչապետը: Փաշինյանը հույս ունի՝ արդյունքները դրական կլինեն: 

Ծրագիրը «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական խոստումն էր՝ հիշեցրեց վարչապետը: Նախարարն էլ չբացառեց, որ երբ 2025-ին արդյունքների առաջին գնահատումն անեն, այն արդեն որպես սոցիալական երաշխիք ամրագրվի օրենքով:

ՄՈՏ 128,5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեկ այլ որոշմամբ էլ բյուջեում վերաբաշխում արվեց, ու մոտ 128,5 մլն դրամ հատկացվեց հուշարձանների վերականգնման նպատակով պեղումներ իրականացնելու և գիտական նախագծերի համար: Ծրագրում Լոռի բերդն է ընդգրկված, Ամրակից գյուղի ռուսական ուղղափառ եկեղեցին, միջնադարյան Սրվեղ համալիրը, Տավուշ ամրոցը: Դրամաշնորհի ծրագրով գրեթե 10 միլիոն դրամով էլ հատուկ ցուցապահարան կպատրաստվի Արենի քարանձավից գտնված համաշխարհային բացառիկ գտածոյի՝ կաշվե ոտնամանի համար: Պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրները կարևոր համարելով՝ վարչապետը նկատեց՝ դրանք առանցքային նշանակություն ունեն ոչ միայն ինքնության պահպանման, այլև տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար:
 
Կառավարությունը նախատեսում է մեկ այլ ծրագրով էլ անդրադառնալ Առաքելական Եկեղեցու վանական համալիրների վերականգնման խնդրին: Վարչապետը մանրամասնեց՝ ըստ գաղափարի՝ ենթակառուցվածքների ստեղծման հարցը իր վրա կվերցնի գործադիրը, ներդրումներ կանեն նաև Մայր Աթոռն ու բարերարները:

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՊՀ ԵՎ ԵՊԲՀ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Գործադիրը հաստատեց նաև Երևանի պետական ու բժշկական համալսարանների ռեկտորների ընտրության արդյունքները: Նոր կարգով՝ 20 հոգանոց կազմով ձևավորված խորհուրդները օրեր առաջ մայր բուհի ռեկտոր ընտրեցին Հովհաննես Հովհաննիսյանին,
բժշկական համալսարանում էլ՝ Արմեն Մուրադյանին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ «ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄԸ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Նիստի վերջին քովիդի մասին. առողջապահության նախարարի գնահատմամբ՝ այս պահին իրավիճակը կայուն է, դրական դեպքերի թիվն էլ նվազել է: «Օմիկրոն» շտամը, ըստ Անահիտ Ավանեսյանի, Հայաստանում դեռ չի հայտնաբերվել, ու, ըստ տվյալների՝ առկա պատվաստանյութերը բավականին արդյունավետ են նաև այս նոր շտամի հանդեպ: Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ 1 միլիոն 591809 պատվաստում է իրականացվել, արդեն 500 քաղաքացի էլ ստացել է խթանիչ դեղաչափ: Վարչապետը սեփական օրինակով կոչ արեց երրորդ դեղաչափից չխուսափել: 

Հայաստանում շուտով նաև «Ֆայզերը» հասանելի կլինի: Առաջին խմբաքանակը՝ 200 հազար դեղաչափը, գնելու համար Կառավարությունն այսօր գումար հատկացրեց չզեկուցվող հարցերից մեկով: Ըստ նախարարի՝ պայմանագիրը կկնքվի այսօր կամ վաղը:

Հեղինակ`Անուշ Մուրադյան
Դիտումների քանակ52
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ 11:2523 Դեկ, 2021 Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կտրամադրվի ամսական 50 հազար դրամ Հասարակություն
  • Հունվարի 1-ից կբարձրանա «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի չափը 18:5617 Դեկ, 2021 Հունվարի 1-ից կբարձրանա «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի չափը Տնտեսություն
  • 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ տրամադրելու մասին որոշումը 15:3816 Դեկ, 2021 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ տրամադրելու մասին որոշումը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Արտաքին առևտրաշրջանառության 44 տոկոս աճ՝ 2022-ի առաջին կիսամյակում 19:3313 Օգս, 2022
  • Ազգային մշակույթի երևելիների ուղերձները՝ «Ժառանգություն» արտկոնցեպտում 19:2413 Օգս, 2022
  • Ինչպես անել, որ Սևանը չկանաչի. մասնագիտական գնահատական՝ ստեղծված իրավիճակին 19:1413 Օգս, 2022
  • Մոսկվայի հետ բանակցությունները կնշանակեն Ռուսաստանի հաղթանակը. Պոդոլյակ 19:0413 Օգս, 2022
  • Խոստումը` իրականություն. Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել է 18:5413 Օգս, 2022
  • Ծանոթ-անծանոթ Հայաստանը՝ Հրաչ Ղազարյանի լուսանկարներում 18:4513 Օգս, 2022
  • Օգոստոսի 14-17-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով 18:3413 Օգս, 2022
  • Բեռնափոխադրումների բոլոր առաջնային ուղղություններում առաջին 5 ամսում աճ է գրանցվել 18:1913 Օգս, 2022
  • Զապորոժիեի իշխանությունները հայտնել են Էներգոդարի և ատոմակայանի գնդակոծման մասին 18:0313 Օգս, 2022
  • Ավտոմեքենան Արմենակյան փողոցում բախվել է տրանսպորտի կանգառին, ապա՝ հարակից սյանը և վրաերթի է ենթարկել քաղաքացու 17:5213 Օգս, 2022
  • Վանանդ. գյուղ, որ ապահովում է կորիզավոր տնկանյութի 15-20 տոկոսը 17:3713 Օգս, 2022
  • Չերնոմորսկ նավահանգստից դուրս է եկել ուկրաինական գյուղմթերքով ևս երկու բեռնանավ 17:1913 Օգս, 2022
  • «Կանանց ակումբը» մասնաճյուղեր կբացի մարզերում և Սփյուռքում 17:0313 Օգս, 2022
  • Լուրեր 17:00 | 13.08.2022 17:0013 Օգս, 2022
  • Քաղաքացիական հայցերը կներկայացվեն առցանց. քաղդատի թվայնացումը կավարտվի 2023-ին 16:4713 Օգս, 2022
  • Վաշինգտոնը հետզհետե դառնում է Ուկրաինայի հակամարտության կողմ. ՌԴ ԱԳՆ 16:3013 Օգս, 2022
  • Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու համար Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 16:1713 Օգս, 2022
  • Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան 16:0613 Օգս, 2022
  • ՏՏ ոլորտի 39 ընկերություն 2022-ի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում են 15:5213 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը իր ռազմածովային ուժերի նավերից կուղարկի Թայվանի նեղուց. Սպիտակ տան պաշտոնյա 15:3813 Օգս, 2022
  • Գյումրիում Երիտասարդության միջազգային օրը նշել են մեծամասշտաբ միջոցառումներով 15:2913 Օգս, 2022
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. Արցախի ՊՆ 15:1913 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը Ուկրաինային չի ուղղորդում մարտի դաշտում. Պենտագոն 15:0313 Օգս, 2022
  • Ղազախստանը հերքել է Ռուսաստանը շրջանցող ճանապարհով նավթի արտահանման նախապատրաստումը 14:4813 Օգս, 2022
  • Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ 14:3713 Օգս, 2022
  • «Սի Փի Էս էներջի» ընկերությունը առաջին կիսամյակում 6 մլրդ 434 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 14:2513 Օգս, 2022
  • Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters 14:0913 Օգս, 2022
  • Տվյալագիտության 49 դասախոսություն, վարպետության դասեր. PyData-ն այս տարի անցկացվում է Հայաստանում 13:5413 Օգս, 2022
  • Ներկայացվել են Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման տվյալները 13:3613 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը գերձայնային հրթիռի առաջին մարտական արկերը կունենա մոտ վեց ամսից. Breaking Defense 13:1713 Օգս, 2022
  • Լուրեր 13:00 | 13.08.2022 13:0013 Օգս, 2022
  • ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ ՊԵԿ հայտարարությունը 12:5913 Օգս, 2022
  • Դոնալդ Թրամփին կասկածում են ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար 12:4313 Օգս, 2022
  • 7 անշարժ գույք, 2 մլն 324 հազար դրամ եկամուտ. Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանի հայտարարագիրը 12:2813 Օգս, 2022
  • Երևանում որդին սպանել է մորը. կասկածյալը ձերբակալվել է 12:1013 Օգս, 2022
  • Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ 11:5313 Օգս, 2022
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրն արժանացել է մրցանակի՝ «Ամենագեղեցիկ տաղավար» անվանակարգում 11:3413 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը չի ուղղորդում Ռուսաստանի դեմ մարտական գործողությունները. Պենտագոնի ներկայացուցիչ 11:1713 Օգս, 2022
  • Նորոգվում է Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր հատվածը 10:1213 Օգս, 2022
  • Մահացել է Սեյրան Սարոյանը 09:5113 Օգս, 2022
  • ՃՏՊ Եղեգնաձոր-Եղեգիս ավտոճանապարհին. տուժածներ չկան 09:0513 Օգս, 2022
  • Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ 08:3013 Օգս, 2022
  • Մեկնարկել է «Սիմֆոնիկ Երևան» երաժշտական փառատոնը 00:3913 Օգս, 2022
  • Օգոստոսի 13-ի եղանակային կանխատեսումները 23:5612 Օգս, 2022
  • Երիտասարդների օրը՝ տարվա երիտասարդական մայրաքաղաքում 23:3612 Օգս, 2022
  • Սևքար գյուղի վերջնամասում հայտնաբերվել է չպայթած արկ 23:2712 Օգս, 2022
  • Անոմալ շոգի պատճառով Եվրոպայում գետերը ցամաքում են. բնապահպաններն ահազանգում են 23:1412 Օգս, 2022
  • Բեմը գյուղական տունն է, երաժշտության փոխարեն` ծղրիդների ձայնը. նոր ձևաչափ 22:4012 Օգս, 2022
  • Շիրակի մարզի համայնքներում անցկացվել են Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներ 22:0712 Օգս, 2022
  • Հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ 21:5212 Օգս, 2022
  • Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 21:2612 Օգս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 12.08.2022 21:0012 Օգս, 2022
  • Առաջին 7 ամսում մեր երկիր է ժամանել 770.164 զբոսաշրջիկ 20:4012 Օգս, 2022
  • Նոր դեղամիջոց երևանյան հիվանդության բուժման համար. հետազոտություն 20:3012 Օգս, 2022
  • Օգոստոս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:2312 Օգս, 2022
  • Մեկնարկել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծին ուղղված առաջին աշխատանքային հանդիպումը 20:1612 Օգս, 2022
  • Որոտան-Խոտ ավտոճանապարհի մի հատվածի շինարարությունը հաջորդ շաբաթ կվերսկսվի. «Ճանապարհային դեպարտամենտ» 20:0612 Օգս, 2022
  • Եվրամիության երկրները օգոստոսի վերջին կքննարկեն ռուսաստանցիների համար վիզայի արգելքը. AFP 19:5912 Օգս, 2022
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 12. 2022 19:4812 Օգս, 2022
  • Ադրբեջանն էլ ավելի է կախվածության մեջ ընկել Թուրքիայից 19:4712 Օգս, 2022
  • Fly Arna-ն մինչև տարեվերջ նախատեսում է ևս 2 Airbus A320 ինքնաթիռ ներգրավել 19:4112 Օգս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015