2020-ին Արցախում պատերազմ սադրելով, այն ահաբեկիչների ու թուրքական աջակցությամբ հաղթելուց հետո Բաքուն ակնկալում էր Ղարաբաղյան հիմնախնդրի արագ ու, իհարկե, իր օգտին լուծում: Ալիևի այդ ակնկալիքները, սակայն, հանդիպում են հայկական ու միջազգային դիմադրության:
Պատերազմից անմիջապես հետո ու մինչև հիմա Ալիևն առիթը բաց չի թողնում խոսելու ԼՂ հակամարտության լուծված լինելու մասին: Ըստ էության, Ադրբեջանի ղեկավարը փորձում է բոլորին համոզել, որ ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելի է: Մի բան, որի բացառումն ընկած է հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում կարգավորելու հիմքում: Մադրիդյան հայտնի սկզբունքներն էին ազգերի ինքնորոշումը, տարածքային ամբողջականությունը և ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը: