Հաագայի դատարանի՝ այս շաբաթ հրապարակած հրատապ միջոց կիրառելու որոշումը հայկական կողմը հաջողություն է որակում: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան մեր երկիրը դիմել էր սեպտեմբերին, Հայաստանի դեմ էլ հայց էր ներկայացրել Ադրբեջանը: Հոկտեմբերին լսումները մեկնարկեցին, ու մինչև բուն վճիռը դատարանը միջանկյալ միջոց հրապարակեց:
Այդ որոշմամբ, միջազգային դատարանը պարտավորեցնում է Բաքվին դադարեցնել պետական մակարդակով էթնիկ ատելության հրահրումն ու ապահովել գերիների անվտանգությունը: Ի տարբերություն Ադրբեջանի դեմ ընդունված որոշման, որում խոսվում է պետական մակարդակով հայատյացության մասին, մեր երկրին դատարանը պարտավորեցրել է դադարեցնել մասնավոր կազմակերպությունների՝ ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը:
Հաագայի դատարանի որոշումները միջազգային իրավական պարտավորության կշիռ ունեն: Սակայն ինչպես հայտնի է՝ Բաքուն խիստ անպատասխանատու է վերաբերվում իր դեմ ընդունված որոշումներին: