• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քրեական ոստիկանները բացահայտել են Romantic scam մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի Քրեական ոստիկանները բացահայտել են... 11:23
Գարնան սկիզբն ավետող այս տոնը թող հարատև խաղաղություն բերի բարեկամ Իրանին. վարչապետն ուղերձներ է հղել Մոջթաբա Խամենեիին և Մասուդ Փեզեշքիանին Գարնան սկիզբն ավետող այս... 11:10
Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով. Նիկոլ Փաշինյան Մենք հպարտանում ենք մեր... 10:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով
Հասարակություն
13:0306 Դեկ, 2021

Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով

Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 2-ին դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Այս գործով անցնում են Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին ու դուստրը՝ Անգելինա և Վլադիմիր Գասպարյանները, զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ Հայցադիմումը նախ ներկայացվել է նոյեմբերի 19-ին, ապա թերությունների պատճառով վերադարձվել, իսկ դեկտեմբերի 2-ին նորից ներկայացվել դատարան։ Հայցվորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Տիգրան Դավթյանն է։ Հունիսին դատախազությունը Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքերի հետ կապված ուսումնասիրություն էր իրականացրել, ապա վերջիններիս հրավիրել՝ բացատրություններ ներկայացնելու։ Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանին պատկանող գույքի վրա կալանք է դրվել։

«Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից տեղեկանում ենք, որ մասնավորապես նախկին ոստիկանապետի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի հետ կապված կատարողական վարույթ էր հարուցվել, ու արգելվել նրան որևէ ձևով տնօրինել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 97-րդ հասցեի գույքը, Ճամբարակ-Վարդենիս խճուղու 1-ին հասցեի հողամասը, Ծովագյուղի Երկաթգծի 5 հասցեի գույքը, Երևանի Թումանյան 35ա հասցեի ավտոտնակը, Փափազյան 118/1 շենքի 26-27-28 բնակարանները, Range rover sport SC3.0 մակնիշի ավտոմեքենան։ Վլադիմիր Գասպարյանին արգելվել էր տնօրինել Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքի 0.2 հեկտար մակերեսով հողամասը, Երևանի Թումանյան 39 շենքի 9-րդ բնակարանը, Mercedes-Benz S450 4Matic և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։ Նախկին ոստիկանապետի դստերը արգելվել էր տնօրինել Ծաղկաձորում Օլիմպիական 12/4 հասցեում գտնվող հողամասը, իսկ որդուն՝ կրտսեր Վլադիմիր Գասպարյանին, ԴԱՀԿ-ն արգելել էր տնօրինել Երևանի Վրթանես Փափազյան 2/5 հասցեի գույքը։

Հեղուշ Գալստյանը նաև 60 տոկոս բաժնեմաս ունի «Գալիլիա» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը զբաղվում է պահածոյացված ծովամթերքի, այլ պահածոների, նաև՝ հյութերի արտադրությամբ։ «Գալիլիա»-ն հիմնվել է 2014-ին, մինչև 2018-ը ընկերության միանձնյա բաժնետերը Գալստյանն էր, որը հետագայում «Գալիլիա»-ի 40 տոկոս բաժնեմասը փոխանցել է Անահիտ Մնացականյանին։ 2019-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրել էր, որ  Սևանա լճից սիգի որսի արգելված լինելու պայմաններում պահածոյացված սիգ էր արտահանվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իտալիա ու Ռուսաստան։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալներից պարզ է դառնում, որ այս տարվա օգոստոսին 7.4 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել «Գալիլիա»-ի գույքի վրա։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ դատարանն արդեն վարույթ է ընդունել գործը։ Դատախազությունը, միևնույն ժամանակ, դեռ չի մանրամասնում, թե այդ գործով Գասպարյանին ու նրա ընտանիքին պատկանող որ գույքերն են բռնագանձման ենթակա: «Դատախազությունը դեռևս տեղեկատվություն չի տրամադրում այդ անձանց գույքի վերաբերյալ, առաջիկայում հնարավոր է հրապարակենք»,- ասաց Աբրահամյանը։

Մինչ Գասպարյանների գույքի բռնագանձումը Գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել մեկ այլ հայցով՝ ԱԱԾ նախկին պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանից ու նրա ընտանիքից մոտ 485 միլիոն դրամի գույք բռնագանձելու համար՝ ներառյալ բնակարան Հյուսիսային պողոտայում, ավտոկայանատեղիներ ու ավտոմեքենաներ։

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ2677
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:3621 Մար, 2026
  • Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը. վարչապետ 14:2321 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ 14:1921 Մար, 2026
  • 500 բնակիչ ունեցող եզդիաբնակ Ֆերիկ գյուղը ոռոգման նոր համակարգ ունի. ծրագրի արժեքը 29 մլն դրամ է 14:1521 Մար, 2026
  • Էկոնոմիկայի նախարարը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր 14:0421 Մար, 2026
  • Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով. ՄԻՊ 13:5121 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է 13:3621 Մար, 2026
  • Շատ մոտ ենք մեր նպատակների կյանքի կոչմանը. Թրամփ 13:3421 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և կուսակիցները Մարտունիում են 13:3021 Մար, 2026
  • Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որը մեզ առաջնորդում է դեպի ներքին ազատություն. ԿԳՄՍ նախարար 13:1721 Մար, 2026
  • Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել 13:1121 Մար, 2026
  • Երրորդ համաշխարհային պատերազմը, հավանաբար, արդեն սկսվել է. Վուչիչ 13:0721 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ամեն ինչ լավ է, խաղաղ մնա՝ լավ կապրենք. վարդենիսցիները՝ վարչապետին | 21.03.2026 13:0021 Մար, 2026
  • Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող 12:5621 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում 12:4221 Մար, 2026
  • Խաչաղբյուրում մանկապարտեզ է կառուցվում, ճանապարհն էլ կկառուցվի. վարչապետ 12:3621 Մար, 2026
  • Քննարկվել են նախագծման, ճանապարհաշինական աշխատանքների որակի բարելավմանն առնչվող հարցեր 12:3321 Մար, 2026
  • Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել 12:2421 Մար, 2026
  • ԱՄՆ-ը ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները 11:5221 Մար, 2026
  • Դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը. Թրամփ 11:3421 Մար, 2026
  • Քրեական ոստիկանները բացահայտել են Romantic scam մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի 11:2321 Մար, 2026
  • Թեհրանը հանդես է գալիս պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական ավարտի օգտին. Արաղչի 11:1621 Մար, 2026
  • Գարնան սկիզբն ավետող այս տոնը թող հարատև խաղաղություն բերի բարեկամ Իրանին. վարչապետն ուղերձներ է հղել Մոջթաբա Խամենեիին և Մասուդ Փեզեշքիանին 11:1021 Մար, 2026
  • Հայտնի են 2026 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնության հաղթողները 11:0821 Մար, 2026
  • Վարչապետը Վարդենիսում է 10:5121 Մար, 2026
  • Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով. Նիկոլ Փաշինյան 10:3221 Մար, 2026
  • Էջմիածինն ու Կորդոբան պաշտոնապես դարձան քույր քաղաքներ 10:1521 Մար, 2026
  • Անահիտ Մանասյանի ուղերձը քրդական Նոր տարվա առթիվ 09:4021 Մար, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններում 09:3021 Մար, 2026
  • Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել կամ պարել, բայց չհրապարակել․ Փաշինյան 08:5821 Մար, 2026
  • ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ 08:3321 Մար, 2026
  • Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:1221 Մար, 2026
  • ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը անձամբ է փոխանցել որոշ թոշակառուների բանկային քարտերը 00:5521 Մար, 2026
  • ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտում պաշտոնապես բացվել է «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանը 00:4321 Մար, 2026
  • Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը նպաստել է նաև զբոսաշրջային հոսքերի աճին 00:2421 Մար, 2026
  • Իրանն ավելի ուժեղ է, քան թշնամին պատկերացնում է. Խամենեի 23:5120 Մար, 2026
  • Երևանում հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ 23:2520 Մար, 2026
  • Մարտի 21-ի եղանակային կանխատեսումները 23:1320 Մար, 2026
  • Զբոսաշրջության կոմիտեն ընդունել է Global Affairs Canada-ի ներկայացուցիչներին 23:0020 Մար, 2026
  • Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Միրզոյան 22:5120 Մար, 2026
  • «Ովքեր որ ձեր քվեն գնում են, նրանք են ինքնությունը գողանալու». Մարթա Կոսի հանդիպումները՝ Գյումրիում 22:4220 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ–ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը 22:2120 Մար, 2026
  • Համատեղ վարժանք ոստիկանական և փրկարարական արձագանքի՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ 22:2020 Մար, 2026
  • Հարցազրույց Մարթա Կոսի հետ 22:0520 Մար, 2026
  • Դաս 5-րդ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:5720 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելու իրավունք չունի. Սուրեն Պապիկյան 21:3020 Մար, 2026
  • Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը վարկաբեկելու փորձ կա․ Գասպարյան 21:0920 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ինչի է բերելու Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի փորձը. Վարչապետի ուղերձը | 20.03.2026 21:0020 Մար, 2026
  • Գյումրու 2 մանկապարտեզում վաղ տարիքի խմբեր են բացվել 20:5920 Մար, 2026
  • Մարտ 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5520 Մար, 2026
  • Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Թեհրանին զիջումների գնալ և կտրուկ փոխել իր դիրքորոշումը հանուն խաղաղության 20:4520 Մար, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը 20:3920 Մար, 2026
  • Կրեմլին մոտ տնտեսագետները մինչև տարեվերջ ռեցեսիա են կանխատեսում ՌԴ-ում. «Իզվեստիա» 20:3420 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2026 20:2920 Մար, 2026
  • Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով 20:2320 Մար, 2026
  • Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ կազմվել է արձանագրություն 20:1820 Մար, 2026
  • Եվրահանձնաժողովը դատական հայցեր է պատրաստում Հունգարիայի դեմ. Politico 20:1420 Մար, 2026
  • 2025-ի ամբողջ ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. պաշտպանության նախարար 20:0420 Մար, 2026
  • Աստծո տանը պետք է լինի հոգևոր, ոչ թե քաղաքական քարոզ. Եկեղեցու բարենորոգման խորհրդին միացած քահանա 19:5820 Մար, 2026
  • Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 19:5120 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 20 մարտ. 2026 19:4620 Մար, 2026
  • Իրանի հետ սահմանին սովորականից շատ տարբերվող մեծ շարժի, մեր քաղաքացիների վերադարձի կամ ելքի ու մուտքի տենդենց չի նկատվել. Միրզոյան 19:3920 Մար, 2026
  • Իրանը հայտարարել է հարվածների նոր ալիքի մասին 19:3320 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը 19:2520 Մար, 2026
  • Արա Ֆիդանյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը կից կապի սպա 19:1920 Մար, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է վերացնել որոշ պատժամիջոցներ իրանական նավթի նկատմամբ. Բեսենթ 19:1420 Մար, 2026
  • Ունեցանք շատ հետաքրքիր քննարկում. ԱԽ քարտուղարը «Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակում երկրորդ անգամ է հանդիպել ուսանողների հետ 19:0620 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Բարենորոգմանը միացել եմ եկեղեցին քաղաքականությունից հեռու պահելու համար. քահանա 19:0020 Մար, 2026
  • Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի կանոնակարգմանն ուղղված գաղափարներ 18:5920 Մար, 2026
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել 18:5120 Մար, 2026
  • Շվեյցարիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումն ԱՄՆ՝ Իրանի հետ պատերազմի պատճառով 18:4420 Մար, 2026
  • Երևանում կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը 18:3820 Մար, 2026
  • Թատրոնը՝ որպես ինքնություն. երիտասարդական ներկայացում 18:3120 Մար, 2026
  • «Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է 18:2220 Մար, 2026
  • Չենք պատրաստվում զորքեր ուղարկել Իրան. Թրամփ 18:1620 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այսօր անձամբ հետևել է տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին 18:1120 Մար, 2026
  • Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն. Փաշինյան 18:0520 Մար, 2026
  • 2025-ին 2024 թվականի համեմատ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչվածների թիվն աճել է 7 տոկոսով. Պապիկյան 17:5920 Մար, 2026
  • Պարսից ծոցի երկրները հաղորդում են իրանական նոր հարձակումների մասին 17:5220 Մար, 2026
  • Նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով. Փաշինյանը՝ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերի մասին 17:4520 Մար, 2026
  • Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Տաթևիկ Գասպարյան 17:4220 Մար, 2026
  • Առաջիկա օրերին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով 17:3420 Մար, 2026
  • ՏԿԵՆ-ում քննարկվել է էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագրերի ընթացքը 17:2620 Մար, 2026
  • Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը 17:1720 Մար, 2026
  • Իսրայելը հարվածում է Իրանի կառավարական ուժերին 17:0920 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Առկա են նոր Սահմանադրության բազմաթիվ սևագիր տարբերակներ. նախարարության հերքումը 17:0020 Մար, 2026
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2025-ին 7 մլրդ 250 մլն դրամի հարկ է վճարել 16:5720 Մար, 2026
  • Անձնական ֆինանսներ՝ կառավարումից մինչև խնայողություն 16:4820 Մար, 2026
  • Առաջիկա երկու տարիներին Հայաստանը կարիք կունենա կիբեռանվտանգության 500 նոր մասնագետի. ՀՏՀԳ 16:3920 Մար, 2026
  • ԵՄ-ն նախկինի պես մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից 16:2820 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականը 16:2120 Մար, 2026
  • Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 16:1120 Մար, 2026
  • Հանրային ոլորտի նորարարության III համաժողովում քննարկվել է Հայաստանի ԱԲ ապագան․ մասնակցել է նաև Գևորգ Մանթաշյանը 16:0220 Մար, 2026
  • ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյան 15:5320 Մար, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչներն անդրադարձել են COP17-ի շրջանակում համագործակցության հնարավորություններին 15:4520 Մար, 2026
  • Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից 15:3620 Մար, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ում առողջ ծերացման խոչընդոտները. ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալը 15:3120 Մար, 2026
  • Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ 15:2120 Մար, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեներում՝ մարտի 24-ին 15:1220 Մար, 2026
  • Հրազդանի երաժշտական դպրոցից հարվածային գործիք, էլեկտրական տաքացուցիչներ և այլ պարագաներ գողացած անձը հայտնաբերվել է 15:0420 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015