Սպասվում է, որ այս շաբաթ ԱՄՆ վարչակազմը կհայտարարի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դա ենթադրում է, որ ԱՄՆ ոչ մի պաշտոնյա ներկա չի լինի օլիմպիադային, մինչդեռ ամերիկացի մարզիկներին չի արգելվի մասնակցել խաղերին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ը, քննարկում են 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու հնարավորությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին աջակցել են ամերիկացի օրենսդիրները՝ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին: Ամերիկյան կողմն այս քայլը պատճառաբանել է Չինաստանում մարդու իրավունքների խախտումներով, մասնավորապես՝ Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանի բնիկների դեմ ենթադրյալ ցեղասպանությամբ։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ վերջին անգամ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ բոյկոտել է Օլիմպիական խաղերը 1980 թվականին, երբ իշխանության ղեկին էր նախագահ Ջիմի Քարթերը։
Պեկինի Օլիմպիական խաղերը նախատեսված են 2022 թվականի փետրվարի 4-20-ը։