ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաները, որոնք Ռուսաստանում են գտնվում ավելի քան երեք տարի, ստիպված կլինեն մինչև հունվարի 31-ը լքել երկիրը՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Ավելի վաղ ԱՄՆ-ում դեսպանը հայտնել էր, որ 27 ռուս դիվանագետներ և նրանց ընտանիքները ստիպված են լքել Վաշինգտոնը։ Մի քանի ամսում ԱՄՆ-ը կլքի 55 ռուս դիվանագետ: Ամերիկյան կողմը պնդում է, որ դա վտարում չէ, այլ ռոտացիա՝ գրում է BBC-ն։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան չորեքշաբթի հայտարարել է, որ ռուս դիվանագետների հեռացումն ԱՄՆ-ից դիտվում է «հենց որպես վտարում», և կլինի «համապատասխան արձագանք»։
Եթե Վաշինգտոնը փոխզիջման չգնա մինչև հուլիսի 1-ը, ԱՄՆ դիվանագետների ևս մեկ խումբ կվտարվի երկրից. «ընդհանուր թիվը համարժեք կլինի վտարված ռուսների թվին»,- ասել է Զախարովան։
Ամերիկյան կողմը պնդում է, որ Ռուսաստանն է առաջինը ամերիկացի դիվանագետների համար սահմանել երեք տարվա բնակության ժամկետ, իրենք պատասխանում են այդ քայլին: