Այսօր Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր զենքի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և արմատական «Թալիբան» շարժման զինյալների միջև։
Այդ մասին հայտնել է իրանական «Թասնիմ» գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ թալիբները թյուրիմացաբար կրակ են բացել չեզոք գոտի անցած իրանցի գյուղացիների ուղղությամբ, ինչին պատասխանել է Իրանի զինուժը: Գործակալությունը հերքել է իրանական մի քանի անցակետի՝ թալիբների վերահսկողության տակ անցնելու մասին լուրը:
Ըստ աղբյուրի՝ «Թալիբանի» հետ բանակցություններ են ընթանում միջադեպը պարզաբանելու համար: Ըստ «Էթեմադ» թերթի՝ Tasnim և Mehr գործակալությունների՝ հրետանային փոխհրաձգությունը դադարել է: