Գերագույն Ռադան օրինագիծ է գրանցել, որով թույլատրվում է այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքը Ուկրաինա 2022 թվականին բազմազգ զորավարժություններին մասնակցելու համար:
Օրինագծի նախաձեռնողը եղել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռադայի պատգամավորները պետք է հաստատեն այդ որոշումը, որն արդեն ընդունվել է պետության ղեկավարի կողմից։
Թեև օրինագծի տեքստը դեռ չի հրապարակվել, ստացվել է Ռուսաստանի արձագանքը: Այդ մասին բարձրաձայնել է քաղաքագետ, VII գումարման Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը։ Նա նշել է, որ փաստն ինքնին զարմանալի չէ, քանի որ մինչ այդ էլ Ուկրաինան թույլ է տվել օտարերկրյա զորքերի մուտքն իր տարածք։
Ինչպես հաղորդում է EADaily-ն, Ուկրաինան արդեն դարձել է մի երկիր, որտեղ ՆԱՏՕ-ի զորավարժությունները շարունակական բնույթ են կրում: