Մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվող լարվածությամբ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ և Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Կողմերը պետք է վերսկսեն իրենց ջանքերը և վերացնեն հակամարտության պատճառները: ՆԱՏՕ-ն աջակցում է հարաբերությունների կարգավորման գործընթացին և հակամարտության մնացած հարցերի կարգավորմանը»,- ընդգծել է Կոլոմինան: