Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքում ընթանում են Արազի 39, Օգոստոսի 23 փողոցի և Շահումյան 30 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ Այդ մասին ասված է ՀՀ Արարատի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
Համայնքապետարանի միջոցներով էլ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում համայնքի մի շարք փողոցներում: