Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Սան Մարինո-Իսրայել հանդիպումը:
ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Ռուսաստան-Կիպրոս հանդիպման մրցավարների տեսուչ:
ՀՖՖ մրցավարների տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 12-ին կայանալիք Շվեյցարիա-Մոլդովա հանդիպման մրցավարների տեսուչ:
Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Լիխտենշտեյն-Բելառուս հանդիպումը: