Կապանի գործող ղեկավար Գևորգ Փարսյանը հրաժարվում է մրցակցի հետ բանավիճել Հանրայինի եթերում: Նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը Փարսյանի թեկնածությունն առաջադրել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, նա ցուցակի առաջին համարն է:
Ինչո՞ւ թեկնածուն չի արձագանքում Առաջին ալիքի հրավերին: Հանրայինի թիմը փորձել է կապվել հենց թեկնածուի հետ, սակայն ապարդյուն: Իսկ նրա նախընտրական շտաբի ղեկավարն ու «Շանթ դաշինքի» ղեկավար Շահեն Հարությունյանը տվել են հակասական պատասխաններ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան