Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու դեմ:
Ակցիայի ընթացքում քաղաքացիները փորձել են մտնել Կառավարություն՝ գործադիրի անդամներին հարցեր ուղղելու համար:
Կառավարության շենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել 33 հոգու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ բոլորը բերման ենթարկվելու պահից 3 ժամ հետո ազատ են արձակվել: