Նոյեմբերի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4563 նոր դեպք՝ գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4744 մարդ, մահացել է 77 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 771 381, այստեղից ապաքինվել է 705 312 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 739:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49334 փորձարկում, 29 214-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 120-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.25% է, վերջին 14 օրվանը՝ 9.98%, վերջին 7 օրվանը՝ 10.19%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 025 471 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6356 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6864 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1291 անձ: