ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց երեկ սննդային
թունավորման կասկածով տեղափոխված 8 երեխաների վիճակը գնահատվում է բավարար։ Նրանք պատրաստվում են դուրսգրման: Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ երեխաներից 5-ը գտնվում էին համալսարանական հիվանդանոցի բոքսային, մյուս 3-ը՝ թունաբանական բաժանմունքում: