Երկուշաբթի երեկոյան ՍԱՏՄ տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Այդ մասին ասված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
«Ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- նշված է գրառման մեջ։