Հոգաբարձուների խորհրդի նախագահի ու քարտուղարի ընտրություն է եղել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով առաջին նիստի ընթացքում նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քարտուղար՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը։
Երկու քվեարկությունն էլ անցել է միաձայն։ Ռեկտորի մրցույթի օր է նշանակվել դեկտեմբերի 18-ը: