• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիսիան և Անի համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10․78%-ը. ԿԸՀ Սիսիան և Անի համայնքներում... 12:23
Էդուարդ Քալանթարյանի և Վարդան Մանուչարյանի ընկերությունը՝ Մարինե Կարապետյանի բացահայտմամբ Էդուարդ Քալանթարյանի և Վարդան... 01:14
Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են Ստեփանակերտ-Լիսագորի հարակից բարձունքին և վերահսկում են այն Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո... 23:52
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:4704 Նմբ, 2021

ՄԻԵԴ-ը բավարարեց Ադրբեջանի դեմ Խոջոյանի և Պետրոսյանի գործերով հայկական կողմի բողոքը

Եվրադատարանը բավարարեց 2014-ին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված Տավուշի բնակիչներ Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով հայկական կողմի բողոքը` պարտավորեցնելով Ադրբեջանին փոխհատուցել 40 հազարական եվրո: Իրավապաշտպանների խումբը դատարանից պահանջել էր ճանաչել եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումները: Հիմնական պահանջներից էին կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումներից, անմարդկային վերաբերմունքից, խտրականությունից զերծ մնալու իրավունքների ճանաչումը:

Քրիստինա Գևորգյան, փաստաբան - Ընդհանուր առմամբ՝ մեզ այդ վճիռները բավարարում են այն առումով, որ այն հիմնական իրավունքները, որոնք խախտվել են Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով, կյանքի իրավունքն է և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքն է, ճանաչվել են դատարանի կողմից:

ՄԻԵԴ-ը որոշումները կայացնելիս հիմնվել է հայկական կողմի ներկայացրած փաստական ապացույցների, դատաբժշկական եզրակացությունների վրա: Դրանք վկայել են, որ Խոջոյանն ու Պետորսյանն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների: Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին: Բաքուն ծերունուն ներկայացրել էր որպես դիվերսանտ, մարտին վերադարձրել հայկական կողմին, մեկուկես ամիս անց նա մահացել էր. պատճառը օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան էր: Ադրբեջանում ազատազրկման մեջ նա ստացել էր հրազենային վիրավորում, նրան նաև ներարկել էին սոլյարայուղ և հոգեմետ դեղեր:

Արտակ Զեյնալյան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ - Բոլոր հոդվածներով չէ, որ Եվրոպական դատարանը խախտում արձանագրել է: Խոջոյանի գործով համարել է, որ անձնական անձեռնմխելության և ազատության իրավունքի մասով բաց է թողնվել վեցասմյա ժամկետը, պետք է այն մեկնարկեր տեսանյութը հրապարակելու պահից, մյուս դեպքերով արձանագրել է խախտում: Խոջոյանի պարագայում կարևոր է հանգամանքը, որ Հայաստան վերադարձվելուց հետո վրա հասած մահը վերագրվել է Ադրբեջանի իշխանությանը:

Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր 2014-ի օգոստոսի 7-ին: Մեկ օր անց Բաքուն հայտարարել էր, թե նա մահացել է սրտի կաթվածից, հոկտեմբերին վերադարձրել էր նրա խոշտանգված մարմինը: Իրավաբանները ներկայացրել էին, այսպես ասած, ծիսական սպանության, գլխատման փաստը: Որոշումների հիմքում ընկած է 2010-ին Ադրբեջանում սպանված Մանվել Սարիբեկյանի գործով՝ 2020-ի հունվարին ՄԻԵԴ կայացրած վճիռը, որի իրավական գնահատականները դարձել են ընդհանրական նաև այս վճիռների համար:

Արտակ Զեյնալյան - Սա միայն իմ և իմ թիմի հաղթանակը չէ, թիմում են նաև Վահե Գրիգորյանը, Քրիստինա Գևորգյանը, Լարիսա Ալավերդյանը: Սա նաև հաղթանակ է դատաբժշկական փորձագետների, դատախազության, իրավապահների, նաև Հայաստանի ՄԻԵԴ-ում ներկայացուցչի, սա ընդհանուր ձեռքբերում է:

Վճիռները մանրամասն ուսումնասիրելուց հետո միայն հայկական կողմը կորոշի՝ գանգատ ներկայացնե՞լ Մեծ պալատ, թե՞ ոչ: Վճռի կատարման ժամկետ չկա. Արտակ Զեյնալյանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու, որ Ադրբեջանը կատարի դրանք:

Հեղինակ`Մայա Խաչատրյան
Դիտումների քանակ56
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սիսիան և Անի համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10․78%-ը. ԿԸՀ 12:2326 Մար, 2023
  • Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 12:0726 Մար, 2023
  • Եղվարդում և Քասախում գործարկվելու են էլեկտրական շչակներ 11:5226 Մար, 2023
  • ՃՏՊ Կապան-Աղվանի ավտոճանապարհին. կա զոհ 10:3626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են 09:0926 Մար, 2023
  • Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումից հետո խաղաղապահները դիրքավորվել են Ստեփանակերտ-Լիսագորի հարակից բարձունքին և վերահսկում են այն 23:5225 Մար, 2023
  • Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն ՌԴ խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր է ակնկալում 23:4825 Մար, 2023
  • Մարտի 26-ի եղանակային կանխատեսումները 23:4025 Մար, 2023
  • Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով 22:5525 Մար, 2023
  • Նորոգվում են Գյումրիի պատմական թաղամասի փողոցները. զուգարանների կառուցում, սակայն նախատեսված չէ 22:0925 Մար, 2023
  • Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը մեկնարկեց. ՀՀ հավաքականը բացեց հաշիվը 21:1325 Մար, 2023
  • Օճառագործության դասընթաց՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների համար 21:1125 Մար, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 25.03.2023 21:0025 Մար, 2023
  • Միսաք Մանուշյանին բացահայտող ցուցադրություն 20:5725 Մար, 2023
  • Ռուսական կողմում ինժեներական աշխատանքներ են. Լարսում բեռնատարների թողունակությունը ցածր կլինի 20:4925 Մար, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.03.2023 20:4425 Մար, 2023
  • ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղարը հոդված և հարցազրույց է հրապարակել Արցախի հարցի մասին 20:3825 Մար, 2023
  • Ադրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծը. ՌԴ ՊՆ 20:3125 Մար, 2023
  • Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները 20:2725 Մար, 2023
  • Հայաստանում ներդրվում են ջրային պաշարների կառավարման նոր տեխնոլոգիաներ 20:2125 Մար, 2023
  • Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ 20:1425 Մար, 2023
  • Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեման կվերադառնա Եվրամիության օրակարգ. Մորավեցկի 20:0625 Մար, 2023
  • Հայաստանի ժայռապատկերները՝ աշխարհի զբոսաշրջային քարտեզին 19:5825 Մար, 2023
  • Արմավիրի մարզում այսօր համամարզային ծառատունկ էր 19:5125 Մար, 2023
  • Չինաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կդադարի ցանկացած միջոցներով զսպել և ճնշել Պեկինին. Ցին Գան 19:4625 Մար, 2023
  • Առաջին հոսքի պահեստազորայինները ավարտել են 25-օրյա հավաքները. ՊՆ 19:3725 Մար, 2023
  • Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված նախագծերի քանակը կրկնակի ավելացել է 19:3325 Մար, 2023
  • ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում սպանվել է 1600 խաղաղ բնակիչ 19:2725 Մար, 2023
  • Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան 19:2125 Մար, 2023
  • Առաջիկա օրերին Հայաստանում հնարավոր է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 19:0925 Մար, 2023
  • Լոռու մարզի 7 դպրոց նոր մարզադահլիճ կունենա 19:0125 Մար, 2023
  • Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքողները «կաթվածի շաբաթ» են հայտարարել 18:4725 Մար, 2023
  • Հայկական արտադրության խնամքի բնական միջոցներ 18:3425 Մար, 2023
  • Շառլ Միշելը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին 18:2325 Մար, 2023
  • Վաղարշապատ համայնքում լայնածավալ աշխատանքն այս տարի կշարունակվի 18:1825 Մար, 2023
  • Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախում 18:0825 Մար, 2023
  • ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը Թբիլիսիում մասնակցել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին 18:0225 Մար, 2023
  • Ներքին զբոսաշրջությունը 2022-ին ավելացել է մոտ 21 տոկոսով 17:4425 Մար, 2023
  • Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում 17:3125 Մար, 2023
  • Ոստիկանները երկու օրում թմրաշրջանառության 20-ից ավելի դեպք են բացահայտել 17:1725 Մար, 2023
  • Ուկրաինան դեռ չի կարող հակահարձակում սկսել արևելքում. Զելենսկի 17:0225 Մար, 2023
  • Լուրեր 17:00 | 25.03.2023 17:0025 Մար, 2023
  • Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորամասի կառուցապատման աշխատանքների վերաբերյալ 16:5125 Մար, 2023
  • «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրի ղեկավարի 16:4125 Մար, 2023
  • Պետական դավաճանության կասկածանքով Ստեփանակերտում կալանավորվել է երկու անձ 16:3025 Մար, 2023
  • Նախաձեռնված մոտ 59 հազար քրեական վարույթ, դատարան հասած մի շարք աղմկոտ գործեր. ՔԿ ամփոփումը 16:2625 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ 16:1125 Մար, 2023
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և տնտեսական համագործակցության հեռանկարները 16:0425 Մար, 2023
  • Քաղաքապետարանը մայրաքաղաքում այս տարի կբարեկարգի հարյուրից ավելի բակեր ու տարածքներ 15:5125 Մար, 2023
  • Անահիտ Ավանեսյանի ելույթը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակում 15:3825 Մար, 2023
  • Հարավային Կովկասում պատերազմի ռիսկն իրական է և չի կարող ծառայել Եվրոպայի շահերին. Ռասմուսենի հարցազրույցը Le Figaro-ին 15:3425 Մար, 2023
  • Մասնակի փլուզում Դիլիջանում․ տուժածներ չկան 15:1925 Մար, 2023
  • Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ և վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ 15:1725 Մար, 2023
  • Բայդենը և Թրյուդոն համաձայնել են խորացնել գործակցությունը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 15:1125 Մար, 2023
  • Անձնական օգնականի ծառայությունը՝ հանրությանն ինտեգրվելու հնարավորություն 14:5225 Մար, 2023
  • Բնակարան, 4 մլն 715 հազար դրամ. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարագիրը 14:2425 Մար, 2023
  • Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման համար ոչ մի պայման չկա. Զելենսկի 13:5725 Մար, 2023
  • «Վեգա Ուորլդ» ընկերությունը 2022-ին 5 մլրդ 292 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 13:3125 Մար, 2023
  • Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է 165 մարդ 13:0725 Մար, 2023
  • Լուրեր 13:00 | 25.03.2023 13:0025 Մար, 2023
  • Այս հատվածում ենք կառուցելու մեր երազած Ակադեմիական քաղաքը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12:5625 Մար, 2023
  • ԵՄ-ն պետք է ավելի մեծ դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում. Ռասմուսեն 12:3425 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015