Նոյեմբերի 2-4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։
Առաջին փուլում զորամիավորումը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալել դաշտային կառավարման կետեր։
(95).jpg)
Երկրորդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ երրորդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։
(29).jpg)
Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։
(13).jpg)