Հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վիրավորներից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, նրան միացված է արհեստական շնչառության սարք: Հիվանդանոցում գտնվող մյուս վեց տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
Գագիկ Համբարձումյան, վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր - Մենք ունեցանք ծանր մեկ մահ, ջահել կին, որը բազմաթիվ կոտրվածքներ ուներ, մեկ շաբաթ պայքարեցինք: Նեյրովիրաբուժական մեկ հիվանդ ունենք, որն առայժմ վերակենդանացման բաժնում է: Վիճակը ծանր է՝ կայունացման միտումով: Մյուսները դուրս են գրվել: 2-ը, 3-ը պալատում են, պատրաստվում են դուրս գրվել: