Հրապարակվել է Ռազումկովի կենտրոնի վերջին սոցիոլոգիական հարցումը, որը վերաբերում է նախագահի հավանական թեկնածուներին։
«Եթե նախագահի ընտրությունը տեղի ունենար առաջիկա օրերին, ո՞ւմ օգտին կքվեարկեիք» հարցին հեռախոսային հարցման ընթացքում պատասխանել է Ուկրաինայի՝ 18 տ. լրացած 1200 քաղաքացի: Վլադիմիր Զելենսկու օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվողների 18,7%-ը, Պյոտր Պորոշենկոյի օգտին՝ 12,7%, Յուրի Բոյկոյի՝ 6,2%, Դմիտրի Ռազումկովի՝ 5,5%, Յուլիա Տիմոշենկոյի՝ 5,0%, Օլեգ Տյագնիբոկի՝ 1,4%: Այդ մասին հաղորդում է 24tv.ua-ն:
Հետազոտությունն իրականացրել է Ռազումկովի կենտրոնի սոցիոլոգիական ծառայությունը՝ 2021 թվականի հոկտեմբերի 23-ից հոկտեմբերի 27-ը հեռախոսային հարցման միջոցով։ Հարցմանը մասնակցել են Ուկրաինայի բոլոր շրջանների ներկայացուցիչներ: