Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը համագործակցում է Boeing-ի և Sierra Space-ի հետ՝ կառուցելու կոմերցիոն տիեզերակայան, որը կոչվելու է Orbital Reef (Ուղեծրային խութ - խմբ.): Ըստ ստեղծողների ծրագրի՝ այն կդառնա պատմության մեջ առաջին տիեզերական բիզնես-պարկը, որի տարածքները փողով վարձակալության կտրվեն: Նախատեսված է կայանը բացել մինչև 2030 թվականը՝ հայտնում է BBC-ն։
Ընկերությունն ասում է, որ կայանում կարող է տեղավորվել մինչև տասը մարդ, այն կարող է օգտագործվել նկարահանումների համար զրոյական ձգողականության պայմաններում, ինչպես նաև հետազոտությունների նպատակով: Նախատեսվում է նաև զբոսաշրջիկների համար ստեղծել «տիեզերական հյուրանոց»։