Եվրամիությունն անօրինական է համարել պաղեստինյան տարածքներում իսրայելական բոլոր բնակավայրերը, ու դրանք չի ճանաչի՝ երկուշաբթի հայտարարել է ԵՄ խոսնակը՝ գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի իշխանությունները մրցույթներ են անցկացրել Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցման համար: Նախատեսված է կառուցել ավելի քան 1,3 հազար բնակելի շենք:
«Բնակավայրերը, միջազգային իրավունքի համաձայն, անօրինական են և խոչընդոտում են երկու պետության համակեցության հիման վրա կողմերի միջև տևական ու համապարփակ խաղաղության հասնելուն»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵՄ-ն հիշեցրել է իր դիրքորոշումը՝ մինչև 1967 թվականի հակամարտությունը գոյություն ունեցող սահմաններում որևէ փոփոխություն չճանաչելու մասին, ինչը վերաբերում է նաև Երուսաղեմին, եթե այդ փոփոխությունները երկու կողմի համաձայնության արդյունքը չեն: